https://arm.sputniknews.ru/20220830/juraqanchjur-anhet-kvoratsi-hetevum-sireliin-pntrvogh-yntaniq-e-kangnats-kmkhki-tesanjuty-47465613.html
Յուրաքանչյուր անհետ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած. ԿՄԽԿ–ի տեսանյութը
Յուրաքանչյուր անհետ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած. ԿՄԽԿ–ի տեսանյութը
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ տվյալներով` տարածաշրջանում առայսօր ավելի քան 4900 անձ անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T15:18+0400
2022-08-30T15:18+0400
2022-08-30T15:38+0400
տեսանյութեր
տեսանյութ
կարմիր խաչ
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47464639_0:0:1280:720_1920x0_80_0_0_33d367ffa436bc6e4486dbe193c0be92.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու նրանց ընտանիքների խնդրին։Տեսանյութում ներկայացված է երկու հայ ընտանիքի պատմություն, որոնցից մեկն իր որդուն կորցրել է Արցախյան 44-օրյա պատերազմում, մյուսը` 1990-ականներին։ Երկու անհետ կորած զինվորների հարազատներն առայսօր հույսով սպասում են իրենց որդիներին, թեև որևէ լուր չունեն նրանց ճակատագրերի մասին։Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալներով` տարածաշրջանում մինչ օրս ավելի քան 4900 անձ անհետ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ՝ 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։Անհետ կորածների ցավը նույնպես մեծ է, ինչպես հերոսաբար զոհվածներինը. այցելություն ԵռաբլուրՏվյալները հաշվառվել են ԿԽՄԿ–ին ուղղված նրանց ընտանիքների դիմումների հիման վրա։Նշենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած է համարվում 303 անձ:2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը սահմանել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր:Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47464639_144:0:1104:720_1920x0_80_0_0_7117b01169ddd359471ffde702fccdb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, կարմիր խաչ, անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, видео
տեսանյութեր, տեսանյութ, կարմիր խաչ, անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, видео
Յուրաքանչյուր անհետ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած. ԿՄԽԿ–ի տեսանյութը
15:18 30.08.2022 (Թարմացված է: 15:38 30.08.2022) ԿԽՄԿ տվյալներով` տարածաշրջանում առայսօր ավելի քան 4900 անձ անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու նրանց ընտանիքների խնդրին։
«Յուրաքանչյուր անհայտ կորածի հետևում սիրելիին փնտրող ընտանիք է կանգնած, որն իրավունք ունի իմանալու իր հարազատի ճակատագիրն ու գտնվելու վայրը։ Ժամանակն այս պարագայում անզոր է բուժել. պատասխաններ են անհրաժեշտ»,– ասված է Կարմիր խաչի ուղերձում։
Տեսանյութում ներկայացված է երկու հայ ընտանիքի պատմություն, որոնցից մեկն իր որդուն կորցրել է Արցախյան 44-օրյա պատերազմում, մյուսը` 1990-ականներին։ Երկու անհետ կորած զինվորների հարազատներն առայսօր հույսով սպասում են իրենց որդիներին, թեև որևէ լուր չունեն նրանց ճակատագրերի մասին։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալներով` տարածաշրջանում մինչ օրս ավելի քան 4900 անձ անհետ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ՝ 90-ականների և 2020թ․-ի սրացման հետևանքով։
Տվյալները հաշվառվել են ԿԽՄԿ–ին ուղղված նրանց ընտանիքների դիմումների հիման վրա։
Նշենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած է համարվում 303 անձ:
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը սահմանել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: