https://arm.sputniknews.ru/20220830/ghrghzstany-parzecrel-e-tt-masnagetneri-ashkhatanqi-pajmannery-nranc-tvum-hajastancinern-en-47482098.html
Ղրղզստանը պարզեցրել է ՏՏ մասնագետների աշխատանքի պայմանները. նրանց թվում հայաստանցիներն են
Ղրղզստանը պարզեցրել է ՏՏ մասնագետների աշխատանքի պայմանները. նրանց թվում հայաստանցիներն են
Sputnik Արմենիա
Տվյալ կարգավիճակը մի շարք երկրների քաղաքացիներին թույլ է տալիս մնալ Ղրղզստանի տարածքում առանց գրանցման և աշխատանքային գործունեություն իրականացնելու... 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T17:09+0400
2022-08-30T17:09+0400
2022-08-30T18:20+0400
ղրղզստան
աշխատանք
տտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1748/06/17480624_0:0:2730:1537_1920x0_80_0_0_ab19bf537a2b4865d7fe1fc1678523d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ղրղզստանի կառավարությունը «Թվային քոչվորների» մասին դրույթ է ընդունել, որով զգալիորեն հեշտացրել է հանրապետությունում բնակվելու և աշխատելու պայմանները արտասահմանյան ՏՏ մասնագետների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը։«Կառավարությունն ընդունել է «Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց «Թվային քոչվորի» (Digital nomad) կարգավիճակ տալու ժամանակավոր դրույթի հաստատման մասին» դրույթը, որն առավել նպաստավոր ռեժիմ է տրամադրում Ղրղզստանում աշխատող մասնագետների համար»,- հայտնել են մամուլի ծառայությունում:Նշվում է, որ այդ կարգավիճակը մի շարք երկրների քաղաքացիներին թույլ է տալիս Ղրղզստանի տարածքում մնալ առանց բնակության վայրում գրանցման և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, ինչպես նաև հեշտացնում է պետական մարմինների հետ փոխգործակցությունը:«Թվային քոչվոր» կարգավիճակի հայցորդ կարող են լինել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք գործունեություն են ծավալում թվային տեխնոլոգիաների ոլորտում:Ղրղզստանի գերատեսչությունն արդեն մշակել և հրապարակել է «Թվային քոչվոր» կարգավիճակ ստանալու հատուկ հրահանգը («գայդը»):Հայաստանի համար քիչ չէ. սփյուռքի մասնագետները դրամային խթան կստանան ՀՀ-ում աշխատելու համար
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1748/06/17480624_0:0:2730:2048_1920x0_80_0_0_939dc791e7914923bae7ed85b4687180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, աշխատանք, տտ
Ղրղզստանը պարզեցրել է ՏՏ մասնագետների աշխատանքի պայմանները. նրանց թվում հայաստանցիներն են
17:09 30.08.2022 (Թարմացված է: 18:20 30.08.2022) Տվյալ կարգավիճակը մի շարք երկրների քաղաքացիներին թույլ է տալիս մնալ Ղրղզստանի տարածքում առանց գրանցման և աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվության։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ղրղզստանի կառավարությունը «Թվային քոչվորների» մասին դրույթ է ընդունել, որով զգալիորեն հեշտացրել է հանրապետությունում բնակվելու և աշխատելու պայմանները արտասահմանյան ՏՏ մասնագետների համար: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությանը։
«Կառավարությունն ընդունել է «Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց «Թվային քոչվորի» (Digital nomad) կարգավիճակ տալու ժամանակավոր դրույթի հաստատման մասին» դրույթը, որն առավել նպաստավոր ռեժիմ է տրամադրում Ղրղզստանում աշխատող մասնագետների համար»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ այդ կարգավիճակը մի շարք երկրների քաղաքացիներին թույլ է տալիս Ղրղզստանի տարածքում մնալ առանց բնակության վայրում գրանցման և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, ինչպես նաև հեշտացնում է պետական մարմինների հետ փոխգործակցությունը:
«Թվային քոչվոր» կարգավիճակի հայցորդ կարող են լինել
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք գործունեություն են ծավալում թվային տեխնոլոգիաների ոլորտում:
Ղրղզստանի գերատեսչությունն արդեն մշակել և հրապարակել է «Թվային քոչվոր» կարգավիճակ ստանալու հատուկ հրահանգը («գայդը»):