https://arm.sputniknews.ru/20220830/arzakanum-ir-knvojy-spanats-ev-2-harevannerin-danakaharats-tghamardy-krkin-mard-e-spanel-47500800.html
Արզականում իր կնոջը սպանած և 2 հարևաններին դանակահարած տղամարդը կրկին մարդ է սպանել
Արզականում իր կնոջը սպանած և 2 հարևաններին դանակահարած տղամարդը կրկին մարդ է սպանել
Sputnik Արմենիա
Մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղում գործող շինարարական կազմակերպության տարածքում: Հանցագործության մեջ կասկածվող տղամարդուն փնտրում են։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T20:26+0400
2022-08-30T20:26+0400
2022-08-30T20:26+0400
հայաստան
կոտայք
սպանություն
դանակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45446801_0:168:1600:1068_1920x0_80_0_0_00696d94c40582be436a0e094fda7d12.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Արզական գյուղում իր կնոջը սպանած և երկու հարևաններին դանակահարած 46-ամյա Զորիկ Մ.–ն կրկին մարդ է սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ:Մինչ ոստիկաններն ու քննիչները հասել են դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ ժամը 09:40-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ, մեկը` մահացած, մյուսը` դանակահարված։Իրավապահներն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։Հիշեցնենք` օգոստոսի 27-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 46–ամյա տղամարդը կտրել էր իր 35–ամյա կնոջ պարանոցը, հետո պատուհանով մտել հարևանությամբ ապրող ամուսինների ննջասենյակ և դանակի հարվածներ հասցրել նրանց։
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45446801_61:0:1485:1068_1920x0_80_0_0_ae70424e10871f862fba5f0e21ac3580.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոտայք, սպանություն, դանակահարություն
հայաստան, կոտայք, սպանություն, դանակահարություն
Արզականում իր կնոջը սպանած և 2 հարևաններին դանակահարած տղամարդը կրկին մարդ է սպանել
Մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղում գործող շինարարական կազմակերպության տարածքում: Հանցագործության մեջ կասկածվող տղամարդուն փնտրում են։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Արզական գյուղում իր կնոջը սպանած և երկու հարևաններին դանակահարած 46-ամյա Զորիկ Մ.–ն կրկին մարդ է սպանել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ:
Մինչ ոստիկաններն ու քննիչները հասել են դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ ժամը 09:40-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ, մեկը` մահացած, մյուսը` դանակահարված։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սոս Գ.–ն է, իսկ վիրավորը` Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Արթուր Մ.–ն։ Երկուսն էլ դանակահարվել են Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող շինարարական կազմակերպության տարածքում: Նշված սպանությունը կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ 46-ամյա Զորիկ Մ.–ն։
Իրավապահներն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։
Հիշեցնենք` օգոստոսի 27-ին
սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 46–ամյա տղամարդը կտրել էր իր 35–ամյա կնոջ պարանոցը, հետո պատուհանով մտել հարևանությամբ ապրող ամուսինների ննջասենյակ և դանակի հարվածներ հասցրել նրանց։