https://arm.sputniknews.ru/20220829/ukrainakan-zu-i-gndakotsutjan-hetevanqov-khocvel-e-zaek-i-hatuk-korpusi-taniqy-47428036.html
Ուկրաինական ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով խոցվել է ԶԱԷԿ-ի հատուկ կորպուսի տանիքը
Ուկրաինական ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով խոցվել է ԶԱԷԿ-ի հատուկ կորպուսի տանիքը
Sputnik Արմենիա
Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչը հրապարակել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ կորպուսի տանիքի լուսանկարը։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T17:48+0400
2022-08-29T17:48+0400
2022-08-29T17:50+0400
զապորոժիե
ուկրաինա
գնդակոծություն
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183190_0:86:3073:1814_1920x0_80_0_0_7208cfb4c2435a9b6f65955887b658fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի (որտեղ պահվում է ռեակտորի վառելանյութը) ծածկում անցք է բացվել ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։Նա տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է պահեստարանի տանիքը։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքի հարևանությամբ` Դնեպրի ձախ ափին։ Այն Եվրոպայում ԱԷԿ-ի բլոկների թվով և սահմանված հզորությամբ ամենամեծն է։ Մարտից ատոմակայանը ՌԴ զինվորականների պաշտպանության ներքո է։Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, վերականգնվում են առևտրային և տրանսպորտային կապերը Ղրիմի հետ: Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրության մասին։ Բացի այդ, ութ տարի անց ապաշրջափակվել է Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը, ջուրը կրկին հասնում է թերակղզի։Զապորոժիեի իշխանությունն ԱԷԿ-ի գնդակոծման ապացույցներ կներկայացնի ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47183190_0:0:2731:2048_1920x0_80_0_0_c4517ea18e09ab648651aef49163f04f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ուկրաինա, գնդակոծություն, ատոմակայան
զապորոժիե, ուկրաինա, գնդակոծություն, ատոմակայան
Ուկրաինական ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով խոցվել է ԶԱԷԿ-ի հատուկ կորպուսի տանիքը
17:48 29.08.2022 (Թարմացված է: 17:50 29.08.2022) Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչը հրապարակել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ կորպուսի տանիքի լուսանկարը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Զապորոժիեի ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի (որտեղ պահվում է ռեակտորի վառելանյութը) ծածկում անցք է բացվել ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ի №1 հատուկ կորպուսի՝ Զելենսկու գրոհայինների հարվածից ծակված տանիքը։ Տվյալ մասնաշենքում թարմ վառելիք է պահվում ԶԱԷԿ-ի ռեակտորների համար»,-ասել է Ռոգովը:
Նա տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է պահեստարանի տանիքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքի հարևանությամբ` Դնեպրի ձախ ափին։ Այն Եվրոպայում ԱԷԿ-ի բլոկների թվով և սահմանված հզորությամբ ամենամեծն է։ Մարտից ատոմակայանը ՌԴ զինվորականների պաշտպանության ներքո է։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, վերականգնվում են առևտրային և տրանսպորտային կապերը Ղրիմի հետ: Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրության մասին։ Բացի այդ, ութ տարի անց ապաշրջափակվել է Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը, ջուրը կրկին հասնում է թերակղզի։