00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ТВЭЛ-ն ու ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

© Photo : press office of of TVEL JSCТВЭЛ ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը
ТВЭЛ  ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
Բաժանորդագրվել
Ռուսական ընկերությունը պատրաստ է ապահովել ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի ամբողջ պահանջարկը` մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիայի վառելիքային ընկերությունը` ТВЭЛ-ը, և Հայկական ատոմային էլեկտրակայանը ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։
Հնարավո՞ր է արդյոք ՀԱԷԿ–ի աշխատանքը երկարաձգել ևս 10 տարով. պարզաբանում է Մարցինկևիչը
Մատակարարումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին բավարարել ատոմակայանի ընթացիկ թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։
«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,- ТВЭЛ ԲԸ պաշտոնական կայքի համաձայն` ասել է ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
Նշենք, որ 2021 թվականին ԱԷԿ-ի գործող էներգաբլոկում իրականացված արդիականացման նախագծի շնորհիվ դրա շահագոծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու ծրագիրը քննարկվում է։

«Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի (նոր էներգաբլոկի-խմբ.) կառուցման հարցը»,- ասել է Մարտիրոսյանը։

Մեծամորի ատոմակայանը 2021 թվականին արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է ՀՀ էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիայի ¼-ը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկն արտադրել է 0.92 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Մեզ համար ոչինչ չի փոխվել. «Ռոսատոմը» շարունակում է աշխատել ՀԱԷԿ-ում
Հանդիսանալով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը` ТВЭЛ-ը ներկա պահին 75 ռեակտորի վառելիք է ապահովում։ Դրանց թվում են աշխարհի 15 պետությունների էներգետիկ և 9 երկրների հետազոտական ռեակտորների, ինչպես նաև ՌԴ ատոմային նավատորմի բոլոր տրանսպորտային ռեակտորները։
Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ТВЭЛ-ի վառելիքով։ Այն համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։
Լրահոս
0