https://arm.sputniknews.ru/20220829/hh-zinvvorakan-nvagakhumbn-azgajin-erazhshtutjun-e-nvirel-spasskaja-bashnjaji-handisatesin-47402684.html
ՀՀ զինվորական նվագախումբն ազգային երաժշտություն է նվիրել «Սպասսկայա բաշնյայի» հանդիսատեսին
ՀՀ զինվորական նվագախումբն ազգային երաժշտություն է նվիրել «Սպասսկայա բաշնյայի» հանդիսատեսին
Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը հայկական ժողովրդական երաժշտություն և համաշխարհային դասական երաժշտության գանձարանը համալրած հայ կոմպոզիտորների... 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T10:20+0400
2022-08-29T10:20+0400
2022-08-29T10:50+0400
հայաստան
նվագախումբ
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47400782_0:0:1201:676_1920x0_80_0_0_b92e6bdb5ae39aedc35e5a0d6635ce6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնի հյուրերի համար հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ է կատարել։ Հայաստանի անկրկնելի ոգին արտացոլել են դհոլն ու դուդուկը, որն անվանում են հայի իմաստուն և տխուր, սիրով և ուրախությամբ լի հոգու ձայնը։ Հոգեցունց ելևէջները հիացրել են հանդիսատեսին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Ինչպես նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Հայկ Գրիգորյանը, դուդուկն առավել ընդգրկուն է ներկայացնում Հայաստանի մշակույթը։Նա ընդգծել է, որ նվագախմբի համար մեծ պատիվ է փառատոնին մասնակցելը։«Սպասսկայա բաշնյան» համաշխարհային մակարդակի փառատոն է։ Յուրաքանչյուր համույթ, որը գոնե մեկ անգամ անցնում է այդ փառատոնով, կարող է հպարտանալ իր փորձով»,- ասել է Գրիգորյանը։Երաժիշտներն իրենց ելույթի ժամանակ կատարել են նաև «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը` կազմելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, պահպանում ընտանիքն ու պաշտպանում անհաջողություններից։ Այնուհետև նվագախմբի անդամները փառատոնի 15-րդ հոբելյանի առթիվ շարվել ու կազմել են հռոմեական XV թիվը և կատարել Արամ Խաչատրյանի հայտնի «Գայանե» բալետից «Գարուն» ստեղծագործությունը։ Հնչել է նաև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազը»` Մարտին Վարդազարյանի մշակմամբ։Հայկական համույթի աշխույժ և լիրիկական ելույթը ոչ մեկին անտարբեր չի թողել, հանդիսատեսը պարել է տեղում և նվագախմբին աջակցել ծափերով։ Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչներն առավել ջերմ են ընդունել նվագախմբի մեներգչուհու կատարմամբ Իսահակ Դունաևսկու «Սիրելի մոսկվացիներ» երգը։«Սպասսկայա բաշնյա» փառատոնն ամեն տարի անցկացվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն տարբեր երկրների զինված ուժերի նվագախմբերի «մենամարտ» է։ Զինվորական, դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության ներդաշնակ համադրություն, զինվորական նվագախմբերի շքերթ ու պարային շոուներ, զենքի ցուցադրություն, լազերային և հրավառության էֆեկտներ. այս ամենը փառատոնը դարձնում է տարվա ամենավառ ու տպավորիչ միջոցառումներից մեկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47400782_2:0:1069:800_1920x0_80_0_0_4637f5e92d8c63799ea5f49cfe4118b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նվագախումբ, զինված ուժեր
հայաստան, նվագախումբ, զինված ուժեր
ՀՀ զինվորական նվագախումբն ազգային երաժշտություն է նվիրել «Սպասսկայա բաշնյայի» հանդիսատեսին
10:20 29.08.2022 (Թարմացված է: 10:50 29.08.2022) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը հայկական ժողովրդական երաժշտություն և համաշխարհային դասական երաժշտության գանձարանը համալրած հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ է կատարել Մոսկվայում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնի հյուրերի համար հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ է կատարել։
Հայաստանի անկրկնելի ոգին արտացոլել են դհոլն ու դուդուկը, որն անվանում են հայի իմաստուն և տխուր, սիրով և ուրախությամբ լի հոգու ձայնը։ Հոգեցունց ելևէջները հիացրել են հանդիսատեսին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Հայկ Գրիգորյանը, դուդուկն առավել ընդգրկուն է ներկայացնում
Հայաստանի մշակույթը։
Նա ընդգծել է, որ նվագախմբի համար մեծ պատիվ է փառատոնին մասնակցելը։
«Սպասսկայա բաշնյան» համաշխարհային մակարդակի փառատոն է։ Յուրաքանչյուր համույթ, որը գոնե մեկ անգամ անցնում է այդ փառատոնով, կարող է հպարտանալ իր փորձով»,- ասել է Գրիգորյանը։
Երաժիշտներն իրենց ելույթի ժամանակ կատարել են նաև «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը` կազմելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, պահպանում ընտանիքն ու պաշտպանում անհաջողություններից։ Այնուհետև նվագախմբի անդամները փառատոնի 15-րդ հոբելյանի առթիվ շարվել ու կազմել են հռոմեական XV թիվը և կատարել Արամ Խաչատրյանի հայտնի «Գայանե» բալետից «Գարուն» ստեղծագործությունը։ Հնչել է նաև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազը»` Մարտին Վարդազարյանի մշակմամբ։
Հայկական համույթի աշխույժ և լիրիկական ելույթը ոչ մեկին անտարբեր չի թողել, հանդիսատեսը պարել է տեղում և նվագախմբին աջակցել ծափերով։ Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչներն առավել ջերմ են ընդունել նվագախմբի մեներգչուհու կատարմամբ Իսահակ Դունաևսկու «Սիրելի մոսկվացիներ» երգը։
«Սպասսկայա բաշնյա» փառատոնն ամեն տարի անցկացվում է Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն տարբեր երկրների զինված ուժերի նվագախմբերի «մենամարտ» է։ Զինվորական, դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության ներդաշնակ համադրություն, զինվորական նվագախմբերի շքերթ ու պարային շոուներ, զենքի ցուցադրություն, լազերային և հրավառության էֆեկտներ. այս ամենը փառատոնը դարձնում է տարվա ամենավառ ու տպավորիչ միջոցառումներից մեկը։