https://arm.sputniknews.ru/20220829/hajkakan-zvorakhumby-zhamanel-e-vvostvok-2022i-zvoravarzharan-rd-pn-47404949.html
Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ
Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Զորավարժությունները նախատեսում են զորքերի միջտեսակային և կոալիցիոն միավորումների տարբեր գործողություններ՝ ուղղված ԱՌՕ-ի պատասխանատվության գոտում Ռուսաստանի... 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T11:23+0400
2022-08-29T11:23+0400
2022-08-29T11:23+0400
զորավարժություններ
հայաստան
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47069706_0:0:1024:577_1920x0_80_0_0_5732997dc20de4e85211132626f7611c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Վոստոկ-2022» ռազմավարական վարժանքներին մասնակցող Հայաստանի զինվորականներն ու այլ օտարերկրյա ներկայացուցիչները ժամանել են Արևելյան ռազմական օկրուգի Սերգեևսկի զորավարժարան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։Կոալիցիոն զորամիավորումների կազմում համատեղ գործողություններ կմշակեն կառավարման մարմինների օպերատիվ խմբերը, զորակազմերն ու դիտորդները` ՀԱՊԿ–ի երկրներից, ՇՀԿ–ից և այլ գործընկեր պետություններից, այդ թվում Ադրբեջանից, Ալժիրից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Սիրիայից, Տաջիկստանից։«Վոստոկ-2022»–ը կանցկացվի սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ 7 զորավարժարաններում` «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե–Վոլկոնսկի», «Լուգանսկոյե», «Սերգեևսկի», «Տելեմբա», «Ուսպենովսկի», ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրային տարածքներում և ափամերձ գոտիներում։Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն 50 000 զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ և տեխնիկական նավ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47069706_98:0:1009:683_1920x0_80_0_0_2039b7def0472462a4a0a5b83984139a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, հայաստան, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ
զորավարժություններ, հայաստան, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ
Հայկական զորախումբը ժամանել է «Վոստոկ-2022»–ի զորավարժարան. ՌԴ ՊՆ
Զորավարժությունները նախատեսում են զորքերի միջտեսակային և կոալիցիոն միավորումների տարբեր գործողություններ՝ ուղղված ԱՌՕ-ի պատասխանատվության գոտում Ռուսաստանի Դաշնության և դաշնակիցների ռազմական անվտանգության ապահովմանը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Վոստոկ-2022» ռազմավարական վարժանքներին մասնակցող Հայաստանի զինվորականներն ու այլ օտարերկրյա ներկայացուցիչները ժամանել են Արևելյան ռազմական օկրուգի Սերգեևսկի զորավարժարան։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։
«Անձնակազմն ուսումնասիրում է տեղանքի և կլիմայական պայմանների այն առանձնահատկությունները, որոնցում պետք է կատարի համատեղ ուսումնական առաջադրանքները», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կոալիցիոն զորամիավորումների կազմում համատեղ գործողություններ կմշակեն կառավարման մարմինների օպերատիվ խմբերը, զորակազմերն ու դիտորդները` ՀԱՊԿ–ի երկրներից, ՇՀԿ–ից և այլ գործընկեր պետություններից, այդ թվում Ադրբեջանից, Ալժիրից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Սիրիայից, Տաջիկստանից։
«Վոստոկ-2022»–ը կանցկացվի սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ 7 զորավարժարաններում` «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե–Վոլկոնսկի», «Լուգանսկոյե», «Սերգեևսկի», «Տելեմբա», «Ուսպենովսկի», ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրային տարածքներում և ափամերձ գոտիներում։
Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն 50 000 զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ և տեխնիկական նավ։