https://arm.sputniknews.ru/20220829/cucararnery-gravel-en-iraqi-karavarutjan-shenqy-gvortsadiry-hetadzgel-e-nistery-tesanjut-47429987.html
Ցուցարարները գրավել են Իրաքի կառավարության շենքը, գործադիրը հետաձգել է նիստերը. տեսանյութ
Ցուցարարները գրավել են Իրաքի կառավարության շենքը, գործադիրը հետաձգել է նիստերը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ցուցարարները նման քայլի են գնացել շիա գործիչ աս-Սադրայի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարելուց հետո։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T17:59+0400
2022-08-29T17:59+0400
2022-08-29T19:31+0400
իրաք
խորհրդարան
բողոքի ակցիա
ոստիկան
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1e/46006311_0:0:1601:901_1920x0_80_0_0_378cbea6fae3832d58b4b9781b8d8fe1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրաքի շիա գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների և իրավապահների միջև Բաղդադի հանրապետական պալատում բախումներ են սկսվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Իրաքի շիա քաղաքական գործչի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի «Կանաչ գոտի» և Իրաքի կառավարության հանրապետական պալատ։Կառավարությունը հետաձգել է նիստերը, իսկ ցուցարարները կառավարական նստավայրի լողավազանն են մտել։Աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքել, այսօր հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական գործիչը նաև ակնարկել է, որ իր նկատմամբ կարող է մահափորձ իրականացվել:Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ Բաղդադի ամբողջ տարածքում պարետային ժամ են սահմանելու, որպեսզի կանխեն հետագա անկարգությունները։Բաղդադում հուլիսի վերջից վերսկսվել են Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները: Ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք և հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս-Սադրը երկրի դատական իշխանություններին կոչ արեց ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ որոշել արտահերթ ընտրությունների օրը։ Իրաքի բարձրագույն դատական խորհուրդը մերժեց առաջարկը։Ցույցերը սկսվեցին վարչապետի պաշտոնում Մուհամադ աս-Սուդանի առաջադրումից հետո, որը «Համակարգող պլատֆորմ» դաշինքի թեկնածուն է և խորհրդարանում ներկայացնում է շիական հիմնական կուսակցությունները՝ բացառությամբ աս-Սադրի դաշինքի և նրա կողմնակիցների:
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1e/46006311_0:0:1423:1067_1920x0_80_0_0_98c4bffa12c07027450989f11e5b27c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, խորհրդարան, բողոքի ակցիա, ոստիկան, բախումներ
իրաք, խորհրդարան, բողոքի ակցիա, ոստիկան, բախումներ
Ցուցարարները գրավել են Իրաքի կառավարության շենքը, գործադիրը հետաձգել է նիստերը. տեսանյութ
17:59 29.08.2022 (Թարմացված է: 19:31 29.08.2022) Ցուցարարները նման քայլի են գնացել շիա գործիչ աս-Սադրայի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրաքի շիա գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների և իրավապահների միջև Բաղդադի հանրապետական պալատում բախումներ են սկսվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Իրաքի շիա քաղաքական գործչի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի «Կանաչ գոտի» և Իրաքի կառավարության հանրապետական պալատ։
Կառավարությունը հետաձգել է նիստերը, իսկ ցուցարարները կառավարական նստավայրի լողավազանն են մտել։
Աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքել, այսօր հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական գործիչը նաև ակնարկել է, որ իր նկատմամբ կարող է մահափորձ իրականացվել:
Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ Բաղդադի ամբողջ տարածքում պարետային ժամ են սահմանելու, որպեսզի կանխեն հետագա անկարգությունները։
Բաղդադում հուլիսի վերջից վերսկսվել են Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները: Ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք և հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս-Սադրը երկրի դատական իշխանություններին կոչ արեց ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ որոշել արտահերթ ընտրությունների օրը։ Իրաքի բարձրագույն դատական խորհուրդը մերժեց առաջարկը։
Ցույցերը սկսվեցին վարչապետի պաշտոնում Մուհամադ աս-Սուդանի առաջադրումից հետո, որը «Համակարգող պլատֆորմ» դաշինքի թեկնածուն է և խորհրդարանում ներկայացնում է շիական հիմնական կուսակցությունները՝ բացառությամբ աս-Սադրի դաշինքի և նրա կողմնակիցների: