00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բեռնատարները կշռելուց առաջ թող Երևանի ճանապարհները վերանորոգեն. Գարրի Ասլանյան

Բեռնատարները կշռելուց առաջ թող Երևանի ճանապարհները համապատասխանեցնեն միջազգային չափանիշներին
Բաժանորդագրվել
«Լեգառա» բեռնափոխադրող տրանսպորտային ընկերության տնօրեն Գարրի Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքում բեռնատար մեքենաները կշռելու հարցին։
Երևանում ուզում են կիրառել զարգացած երկրների օրինակը, որտեղ ճանապարհներն իրոք իդեալական են, բայց թող հասնեն այդ մակարդակին, հետո մտածեն մեզ մոտ բեռնատարների կողմից գերծանրաբեռնվածության պատճառով ասֆալտին հասցվող վնասի մասին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Լեգառա» բեռնափոխադրող տրանսպորտային ընկերության տնօրեն Գարրի Ասլանյանը։
Ըստ նրա, եթե քաղաքապետարանի առաջարկով ուզում են բեռնատար մեքենաները կշռել նաև մայրաքաղաքում, ապա ի սկզբանե պետք է ասֆալտի որակը Երևանում համապատասխանի միջազգային չափանիշներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացնելով մայրաքաղաքի փողոցներով բեռնատարների երթևեկության հետևանքով առաջացած խնդիրները՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն առաջարկեց մայրաքաղաքում նույնպես կիրառել բեռնատար ավտոմեքենաները կշռելու պրակտիկան և խախտումների դեպքում տուգանքի չափը 30 հազարից հասցնել 200 հազարի։
«Մենք ուշադրություն ենք դարձնում թղթաբանությանը, այսինքն այն ամենին, ինչ ներկայացվում է տվյալ մեքենայի փաստաղթղթերով։ Եթե նշված է, որ մեքենան պետք է բարձի սահմանված քաշով բեռ, ավել քաշ չենք թույլատրում։ Բայց տեղում չունենք կշեռքներ, որպեսզի պարզենք` բեռը գերազանցում է սահմանված քաշը մեկ, մեկ ու կես, թե երկու տոննայով։ Սովորաբար պատվիրատուն է նշում ուղեբեռի քաշը»,– ասաց «Լեգառա» բեռնափոխադրող տրանսպորտային ընկերության տնօրենը։
Մենք միլիարդատեր չենք. բեռնատարների վարորդները մտադիր են կրկին փակել Իրան տանող ճանապարհը
Ասլանյանը մայրաքաղաքում բեռնատարները կշռելու պրակտիկայի առումով ոչ մի խնդիր չի տեսնում, բայց...
«Ինքս ուզում եմ, որ հասնենք եվրոպական ստանդարտներին, և այդ դեպքում սիրով կցանկանայինք, որ նման օրենք ընդունվեր, բայց քանի դեռ մեր ճանապարհների 70 տոկոսը գտնվում է ճղճիմ վիճակում, զուտ ասֆալտի վնասման պատրվակով նման որոշում կայացնելու իմաստը չեմ տեսնում։ Իսկ ինչու՞ չեն ուզում փոխհատուցման օրենք ընդունել. ժամանակին չարված ասֆալտապատումը, խորդուբորդ, փոսերով լի ճանապարհները փչացնում են մեր մեքենաները, որոնց վերանորոգման համար ծախսում ենք հարյուր հազարավոր դրամներ, գնում լրացուցիչ պահեստամասեր»,– ասաց Ասլանյանը։
Անդրադառնալով վարորդներին խախտման դեպքում մինչև 200 հազար դրամով տուգանելու` Երևանի քաղաքապետի խորհրդականի առաջարկին, Ասլանյանը ընդգծեց, որ նման տուգանքը 150 հազար միջին աշխատավարձ ունեցող երկրում աստղաբաշխական թիվ է։
«Ո՞վ կարող է այդքան վճարել։ Եթե միջին աշխատավարձը լիներ 3 միլիոն դրամ, ապա 200 հազար դրամի չափով տուգանքը կհամարեի նորմալ երևույթ, բայց առկա պայմաններում նման տուգանքի սահմանումը` այն էլ ինչի համար և ինչու, հասկանալի չէ», – նշեց նա։
Նշենք, որ Սյունիքի մարզում պարբերաբար իրականացվում է բեռնատար ավտոմեքենաների կշռում։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունից Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են յոթ ներկառուցված ավտոմոբիլային կշեռք տեղադրել երկրի տարբեր շրջաններում:
Լրահոս
0