https://arm.sputniknews.ru/20220829/apamvontazhel-en-gjumru-avaganu-qp-akan-andami-karucats-aporini-shinutjuny-47442671.html
Ապամոնտաժել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամի կառուցած ապօրինի շինությունը
Ապամոնտաժել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամի կառուցած ապօրինի շինությունը
Sputnik Արմենիա
Քնարիկ Հարությունյանը հայտնել է, որ իր ՔՊ–ական գործընկերոջ գործողությունները «շտապողականության և թյուրըմբռնման հետևանք են»: 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T21:11+0400
2022-08-29T21:11+0400
2022-08-29T21:14+0400
գյումրի
ապօրինի շինություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47442368_0:50:960:590_1920x0_80_0_0_cc648d14d40d984bdbb88133c9db0711.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գյումրու Տիգրան Մեծ–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է, տեղեկությունը հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։Միաժամանակ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինության շինարարությունն իրականացրել է Գյումրու ավագանու ՔՊ-ական իր գործընկերը:Նրա խոսքով` իր գործընկերոջ գործողությունները «շտապողականության և թյուրըմբռնման հետևանք են»: Հարությունյանը չի բացահայտել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47442368_53:0:907:640_1920x0_80_0_0_4481e71c7a29113051e0425a7770252b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ապօրինի շինություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
գյումրի, ապօրինի շինություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Ապամոնտաժել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամի կառուցած ապօրինի շինությունը
21:11 29.08.2022 (Թարմացված է: 21:14 29.08.2022) Քնարիկ Հարությունյանը հայտնել է, որ իր ՔՊ–ական գործընկերոջ գործողությունները «շտապողականության և թյուրըմբռնման հետևանք են»:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գյումրու Տիգրան Մեծ–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է, տեղեկությունը հայտնում է
Գյումրու քաղաքապետարանը։
«Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու և դադարեցնելու տվյալ աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն
իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինության շինարարությունն իրականացրել է Գյումրու ավագանու ՔՊ-ական իր գործընկերը:
Նրա խոսքով` իր գործընկերոջ գործողությունները «շտապողականության և թյուրըմբռնման հետևանք են»: Հարությունյանը չի բացահայտել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։