https://arm.sputniknews.ru/20220829/33-dzevachapvov-erkrvord-handipumy-karvogh-e-kajanal-tehranum-minchev-2022-tvakani-verj-47414888.html
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում մինչև 2022 թվականի վերջերը
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում մինչև 2022 թվականի վերջերը
Sputnik Արմենիա
Հանդիպումը նախատեսվում է անկացնել փոխարտգործնախարարների մակարդակով։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T14:23+0400
2022-08-29T14:23+0400
2022-08-29T15:53+0400
«3+3» ձևաչափ
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
ադրբեջան
թուրքիա
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_0:167:1600:1067_1920x0_80_0_0_49432fc2d4ae79326c8aa0f8864cb22d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, Իրան և Վրաստան) հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։Խոսելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքով կապող միջանցքի մասին` դիվանագետը հիշեցրել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել զարգացնելու առկա միջանցքը։Դեսպանը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել երկաթուղային կապի կառուցման, ինչպես նաև էներգափոխանցող հաղորդակցությունների ստեղծման մասին։Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են տարածաշրջանի 5 երկրների նախարարների տեղակալները (բացառությամբ Վրաստանի ներկայացուցիչների)։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_100:0:1523:1067_1920x0_80_0_0_fb765236be496424ce9593cbba444778.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«3+3» ձևաչափ, թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, ադրբեջան, թուրքիա, տարածաշրջան
«3+3» ձևաչափ, թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, ադրբեջան, թուրքիա, տարածաշրջան
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում մինչև 2022 թվականի վերջերը
14:23 29.08.2022 (Թարմացված է: 15:53 29.08.2022) Հանդիպումը նախատեսվում է անկացնել փոխարտգործնախարարների մակարդակով։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, Իրան և Վրաստան) հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։
««3+3» ձևաչափը լավ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների նախաձեռնություններն իրականացնելու և գործողությունները համաձայնեցնելու համար։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի Իրանում մինչև այս տարվա ավարտը»,- ասել է դեսպանը «Report» գործակալությանը։
Խոսելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքով կապող միջանցքի մասին` դիվանագետը հիշեցրել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել զարգացնելու առկա միջանցքը։
Դեսպանը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել երկաթուղային կապի կառուցման, ինչպես նաև էներգափոխանցող հաղորդակցությունների ստեղծման մասին։
Նշենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են տարածաշրջանի 5 երկրների նախարարների տեղակալները (բացառությամբ Վրաստանի ներկայացուցիչների)։