00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1940-ականներին ԱՄՆ-ի միջուկային հարձակումը տապալվեց. ԽՍՀՄ-ը ստեղծեց իր ատոմային ռումբը

© Public domain / Charles LevyՆագասակիի ռմբակոծությունը
Նագասակիի ռմբակոծությունը - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
Նագասակիի ռմբակոծությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ «Սառը պատերազմը», որը կարծես թե, ավարտվել էր Սովետի քանդվելուց հետո, կրկին կախվեց մարդկության գլխավերևում։
Ամերիկյան ամենահին բուհերից մեկի՝ Ռատգերի համալսարանի գիտնականները նույնիսկ կոնկրետ հաշվարկել են, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմ բռնկվի։ Միանգամից կզոհվի 360 միլիոն մարդ, իսկ ատոմային ռումբերի պայթյուններից մթնոլորտ կարտանետվի 165 միլին տոննա մոխիր։ Եվ միջուկային ձմեռ կսկսվի՝ լրիվ կխավարի արևը, կքայքայվի օզոնային շերտը, ինչի հետևանքով պարզապես հնարավոր չի լինի աճեցնել գյուղատնտեսական մշակաբույսեր, և երկու տարվա ընթացքում սովից կմահանա մեր մոլորակի բնակիչների կեսից ավելին՝ մոտ 5 միլիարդ մարդ։Մնում է ապավինել մեծ տերությունների խոհեմությանը։
1940-ականներին ԱՄՆ-ը միջուկային հարձակումը տապալվեց. ԽՍՀՄ-ը ստեղծեց իր ատոմային ռումբը
Որոշ մասնագետներ պնդում են, որ Ամերիկայի իշխանությունները մի անգամ արդեն միջուկային հարձակման շատ կոնկրետ ծրագրեր քննարկել են։ Ճապոնիայի Վասեդայի համալսարանի պրոֆեսոր Տեցուո Արիման Տոկիոյում լույս տեսնող «Դեյլի Շինձո» պարբերականում կարծիք է հայտնում, որ 1945 թվականի օգոստոսին ամերիկացիները ատոմային ռումբեր նետեցին Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ոչ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը արագացնելու, այլ Սովետին զգուշացնելու համար՝ տեսե′ք, թե ինչպիսի հզոր մահաբեր զենք ունենք։
Որքան էլ տարօրինակ է, Ամերիկան, որը համագործակցում էր Խորհրդային Միության հետ Երկրորդ աշխարհամարտում, դեռ այդ պատերազմը չավարտված՝ սկսեց մտածել իր դաշնակցին միջուկային հարված հասցնելու մասին։ Մասնագետները պնդում են՝ պատճառն այն է, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին նախագահի պաշտոնում փոխարինեց Հարի Թրումենը, որն ի տարբերություն իր նախորդի՝ շատ վատ հարաբերություններ ուներ խորհրդային բարձրագույն ղեկավարների հետ։ Միայն մեկ օրինակ. երբ 1945 թվականի ապրիլին ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը եկավ Թրումենին նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորելու, նրանց միջև ոչ միայն ջերմ խոսակցություն չստացվեց, այլև հանդիպումը վերածվեց թեժ վիճաբանության։
Պատմաբանները պնդում են՝ Թրումենը նաև այլ պատճառով էր ուզում անպայման առճակատվել Սովետի հետ։ Նա հոգեբանական բարդույթ ուներ՝ նույնիսկ համալսարան չէր ավարտել, ոչ մի խոշոր ընկերությունում կամ պետական հիմնարկում չէր աշխատել , նաև կարճահասակ էր, ինչի պատճառով ստացել էր «պիստակ» մականունը։ Այնինչ նախարարները և բարձրագույն պաշտոնյաները, որոնք մնացել էին Ռուզվելտից հետո, ամենահեղինակավոր համալսարաններն էին ավարտել, խոշորագույն կորպորացիաներում աշխատելու երկարամյա փորձ ունեին և գործընկերային հարաբերություններ էին պահպանում ահենահայտնի իրավաբանական գործակալությունների հետ։ Փաստորեն, Թրումենը իր շրջապատից վախենում էր և ամեն կերպ ուզում էր դա կոծկել՝ վճռական որոշումներ կայացնելով։
Երբևէ կդառնա՞նք 10 միլիարդ. աշխարհի բնակչությունը ինքն է կարգավորում իր թվաքանակը
Երբ ստեղծվեց ատոմային ռումբը, և հարց բարձրացավ, թե ինչպես անել, որ ողջ աշխարհը զգա ամերիկացիների գերակայությունը, քննարկվում էր երեք տարբերակ՝ պայթեցնել ռումբը անմարդաբնակ կղզիներում, նետել այդ ռումբերը ռազմական օբյեկտների վրա՝ նախապես զգուշացնելով տվյալ պետության իշխանություններին, որ դուրս բերեն մարդկանց, և վերջապես՝ գցել ռումբերը խոշոր քաղաքների վրա՝ առանց որևէ զգուշացման։ Բոլոր գիտնականները և մասնագետները, որոնք մասնակցել էին ատոմային ռումբի ստեղծմանը, միանշանակ հանդես էին գալիս առաջին տարբերակի օգտին, որովհետև պայթեցնելով ռումբերը անմարդաբնակ կղզիներում՝ Ամերիկան կցուցադրեր նոր զենքի ողջ ուժը, բայց նաև կխուսափեր անմեղ զոհերից։ Սակայն Հարի Թրումենն ընտրեց երրորդ՝ ամենադաժան տարբերակը։
Ճապոնացի պրոֆեսորը մեջբերում է պատմական մի փաստաթուղթ, որը մշակել էր ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը։ Հետազոտությունը նվիրված է միջուկային զենքի կիրառման հետևանքներին, դրա պաշարներին և պահպանմանը։ Այս ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նետելով ռումբերը Հիրոսիմայի և Նագասակիի վրա, Ամերիկայի իշխանությունները նաև շատ կոնկրետ նպատակ ունեին՝ պարզել, թե ինչ ավերածությունների կարող է հանգեցնել միջուկային զենքը խոշոր քաղաքներում և ըստ այդմ հաշվարկել, թե ինչ հզորությամբ և քանի ռումբ է պետք Խորհրդային Միության քաղաքները ոչնչացնելու կամ պարզապես շարքից դուրս բերելու համար։
Սգո արարողություն՝ ի հիշատակ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2022
77 տարի անց. ինչպես են հարգանքի տուրք մատուցում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերին
Պրոֆեսոր Տեցուո Արիման պնդում է, որ Թրումենի վարչակազմի մշակած փաստաթղթում նշված էր 15 քաղաք։ Առաջին հինգը սրանք էին՝ Մոսկվա, Լենինգրադ, Տաշքենդ, Բաքու և Նովոսիբիրսկ։ Անհրաժեշտության դեպքում միջուկային զենք պիտի կիրառվեր նաև Գերմանիայում, Թուրքիայում և Սուեզի ջրանցքում։ Հաշվարկված էր, որ բոլոր նշանակետերին հարվածելու և էական վնաս հասցնելու համար կպահանջվեր 224 ատոմային ռումբ, այնինչ Ամերիկան ընդամենը մի քանի ռումբ ուներ։ Եվ սկսվեց դրանց արագացված արտադրությունը։ Բայց խորհրդային քաղաքների ատոմային ռմբակոծությունը, բարեբախտաբար, այդպես էլ չստացվեց։ 1949 թվականի այս օրը՝ օգոստոսի 29-ին, Ռուսաստանն իրականացրեց իր սեփական ատոմային ռումբի առաջին փորձարկումը։
Լրահոս
0