Բողոքի ակցիաներ, սառցե շոու, տոն և մրցանակներ. անցնող շաբաթը` լուսանկարներով
Բողոքի ակցիաներ, սառցե շոու, տոն և մրցանակներ. անցնող շաբաթը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Չնայած արձակուրդային ամռան սեզոնին` անցնող շաբաթը Հայաստանում և հատկապես Երևանում բավական հագեցած էր։ Sputnik Արմենիան ներկայացնում է շաբաթվա կարևոր կադրերը։ 28.08.2022, Sputnik Արմենիա
Շաբաթը սկսվեց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ցույցով, որոնք պահանջում էին բացել առևտրի կենտրոնը, որը փակվել էր հարևանությամբ գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի հետևանքով։ Ցույցից մեկ օր անց առևտրի կենտրոնը վերսկսեց աշխատանքը։Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոս, Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին և նշեցին Ռուսաստանի պետական դրոշի օրը։Այս շաբաթ լրացավ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարին։ Շնորհավորական ուղերձներից բացի, տեղի ունեցավ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։Երևանի սրտում շարունակվում է իշխանափոխության պահանջը։ Այս անգամ ևս ակցիայի մասնակիցները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։Շաբաթը լի էր նաև մարզական իրադարձություններով. Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պատվով ներկայացրած մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին, Արթուր Դավթյանին, Էրիկ Բաղդասարյանին և Համլետ Մանուկյանին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ հանձնեց։Դե իսկ շաբաթվա վերջում Երևանում առաջին անգամ անցկացվեց «Ձյունե թագուհի» սառցե շոուն, որին մասնակցեցին նաև հայ գեղասահորդները։
Չնայած արձակուրդային ամռան սեզոնին` անցնող շաբաթը Հայաստանում և հատկապես Երևանում բավական հագեցած էր։ Sputnik Արմենիան ներկայացնում է շաբաթվա կարևոր կադրերը։
Շաբաթը սկսվեց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ցույցով, որոնք պահանջում էին բացել առևտրի կենտրոնը, որը փակվել էր հարևանությամբ գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի հետևանքով։ Ցույցից մեկ օր անց առևտրի կենտրոնը վերսկսեց աշխատանքը։
Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոս, Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին և նշեցին Ռուսաստանի պետական դրոշի օրը։
Այս շաբաթ լրացավ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարին։ Շնորհավորական ուղերձներից բացի, տեղի ունեցավ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։
Երևանի սրտում շարունակվում է իշխանափոխության պահանջը։ Այս անգամ ևս ակցիայի մասնակիցները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։
Շաբաթը լի էր նաև մարզական իրադարձություններով. Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պատվով ներկայացրած մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին, Արթուր Դավթյանին, Էրիկ Բաղդասարյանին և Համլետ Մանուկյանին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ հանձնեց։
Դե իսկ շաբաթվա վերջում Երևանում առաջին անգամ անցկացվեց «Ձյունե թագուհի» սառցե շոուն, որին մասնակցեցին նաև հայ գեղասահորդները։
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում բացել առևտրի կենտրոնը։ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից հետո փակ էր նաև «Փեթակը»։
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում բացել առևտրի կենտրոնը։ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից հետո փակ էր նաև «Փեթակը»։
Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ Երևանում կազմակերպվել էր ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։ ԳԽ 100 պատգամավորներից նիստին ներկա էին 30-ը։
Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ Երևանում կազմակերպվել էր ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։ ԳԽ 100 պատգամավորներից նիստին ներկա էին 30-ը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Կարեն Գիլոյանը հուզմունքով ուսումնասիրում են մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի ծանր մեդալը։ «Այս ոսկե մեդալի մեջ 23 տարվա քրտինք կա»,- հպարտանում է Մեդինյանը։

Շաբաթվա ավարտը նշանավորվեց մեկ այլ ստեղծագործական նախաձեռնությամբ. Գյումրիում բացվեց «Հոլիվուդի բակը», որտեղ նկարահանվել են լեգենդար ֆիլմեր՝ «Մեր մանկության տանգոն», «Հեղնարի աղբյուրը», «Ուրախ ավտոբուսը» և այլն։