https://arm.sputniknews.ru/20220827/hajastani-zui-nvagakhumby-elujt-e-unecel-mvoskvaji-spaskaja-bashnja-paratvonum-47376753.html
Հայաստանի ԶՈւ–ի նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի «Սպասսկայա բաշնյա» փառատոնում
Հայաստանի ԶՈւ–ի նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի «Սպասսկայա բաշնյա» փառատոնում
Sputnik Արմենիա
«Սպասսկայա բաշնյա» փառատոնը մեկնարկել է Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։ 27.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-27T18:45+0400
2022-08-27T18:45+0400
2022-08-27T19:10+0400
նվագախումբ
ռազմական նվագախումբ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1b/47375552_0:0:1280:720_1920x0_80_0_0_d7d5d35509c16fc42cba576becc50865.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի և դիրիժոր մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ «Սպասսկայա բաշնյա» զինվորական երաժշտության փառատոնի շրջանակում քայլերթ է կատարել Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հարթակում։Զինվորական քայլերթի մասնակիցները «Ժողովուրդների բարեկամության» շատրվանից շարժվել են դեպի Ձիասպորտի ազգային ավանդույթների կենտրոն, որտեղ միջոցառմանը մասնակցող նվագախմբերը ներկայացրել են իրենց կատարումները:Հայաստանի նվագախումբը կատարել է Հայաստանի մայրաքաղաքի հիմնը` Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան», և Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությունները։Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը փառատոնի ընթացքում ներկայացնելու է նաև «Ալաշկերտի Քոչարի», ինչպես նաև հատված «Գայանե» բալետից և այլ ստեղծագործություններ։Հիմա տանն ես ու արդեն իսկ առաջնագծում. ի՞նչ է փոխվել Ռազմական նվագախմբի երգացանկում«Սպասսկայա բաշնյա» փառատոնը մեկնարկել է օգոստոսի 26-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։Փառատոնին մասնակցում են նվագախմբեր Բելառուսից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Թաիլանդից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Оркестр Главного штаба ВС Армении прошел шествием на московском ВДНХ в рамках фестиваля "Спасская башня"
Sputnik Արմենիա
Оркестр Главного штаба ВС Армении прошел шествием на московском ВДНХ в рамках фестиваля "Спасская башня"
2022-08-27T18:45+0400
true
PT3M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1b/47375552_160:0:1120:720_1920x0_80_0_0_a9abc9cf39a05e31c352333fe1d7c9da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նվագախումբ, ռազմական նվագախումբ, տեսանյութեր, տեսանյութ
նվագախումբ, ռազմական նվագախումբ, տեսանյութեր, տեսանյութ
Հայաստանի ԶՈւ–ի նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի «Սպասսկայա բաշնյա» փառատոնում
18:45 27.08.2022 (Թարմացված է: 19:10 27.08.2022) «Սպասսկայա բաշնյա» փառատոնը մեկնարկել է Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի և դիրիժոր մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ «Սպասսկայա բաշնյա» զինվորական երաժշտության փառատոնի շրջանակում քայլերթ է կատարել Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հարթակում։
Զինվորական քայլերթի մասնակիցները «Ժողովուրդների բարեկամության» շատրվանից շարժվել են դեպի Ձիասպորտի ազգային ավանդույթների կենտրոն, որտեղ միջոցառմանը մասնակցող նվագախմբերը ներկայացրել են իրենց կատարումները:
Հայաստանի նվագախումբը կատարել է Հայաստանի մայրաքաղաքի հիմնը` Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան», և Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությունները։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը փառատոնի ընթացքում ներկայացնելու է նաև «Ալաշկերտի Քոչարի», ինչպես նաև հատված «Գայանե» բալետից և այլ ստեղծագործություններ։
«Սպասսկայա բաշնյա» փառատոնը մեկնարկել է օգոստոսի 26-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։
Փառատոնին մասնակցում են նվագախմբեր Բելառուսից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Թաիլանդից։