https://arm.sputniknews.ru/20220827/erevani-mvolvokani-ajgin-barekargvel-e-u-verabacvel-tesanjut-47364900.html
Երևանի «Մոլոկանի» այգին բարեկարգվել է ու վերաբացվել. տեսանյութ, լուսանկարներ
Երևանի «Մոլոկանի» այգին բարեկարգվել է ու վերաբացվել. տեսանյութ, լուսանկարներ
Sputnik Արմենիա
50 տարի շարունակ Արաբկիրի այգին հանձնված է եղել մասնավորին։ Վարձակալն այն իր հերթին հանձնել է ենթավարձակալների, որոնք, սակայն, այգում որևէ խնամք չեն... 27.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-27T11:48+0400
2022-08-27T11:48+0400
2022-08-27T13:08+0400
այգի
երևան
մոլոկաններ
երևանի քաղաքապետարան
հրաչյա սարգսյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1b/47366414_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bb7dc90400995bf43e6d7cb14aac5fbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շահագործման է հանձնել վերանորոգված ու վերափոխված «Նոր Արաբկիր» կամ ժողովրդի լեզվով ասած` «Մոլոկանի» այգին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` բարեկարգված այգուց նաև տեսանյութ հրապարակելով։Սարգսյանը հայտնում է, որ Արաբկիրի այգին իր գոյության ընթացքում առաջին անգամ է հիմնանորոգվել։ Վերագործարկվել է նաև այգու` տարիներ շարունակ չաշխատած շատրվանային համալիրը։Նշենք, որ այգին տարիներ շարունակ հանձնված է եղել մասնավորին, վարձակալն այն իր հերթին հանձնել է ենթավարձակալների, որոնք, սակայն, այգու տարածքում որևէ խնամք չեն իրականացրել։«Այգին 50 տարվա վարձակալության պայմանագրով տրված էր մասնավորին, և մենք նկատում էինք, որ օրեցօր այգին հետընթաց է ունենում, և արդեն խնդիր էր առաջանում կանաչապատ տարածքների պահպանության հարցում: 2018թ. հետո քաղաքական թիմը խոստացել էր, որ հանրային տարածքները հանրությանն է վերադարձվելու, և սա այդ մոտեցման ամենատիպիկ օրինակն է: Բանակցեցինք, մասնավորի հետ եկանք համաձայնության, և նա վերադարձրեց այգին»,- ասում է քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:Երևանյան այգիների ու շատրվանների բարեկարգման աշխատանքնրը ծավալուն են, բայց քաղաքապետարանում վստահեցնում են, որ վերաբացվող այգիների շարքը փուլ առ փուլ համալրվելու է նոր հասցեներով:Մի շարք այգիների վերականգնումն այս պահին ընթացքի մեջ է, մյուսներինը` ծրագրված:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանի «Մոլոկանի» այգին բարեկարգվել է ու վերաբացվել
Sputnik Արմենիա
Երևանի «Մոլոկանի» այգին բարեկարգվել է ու վերաբացվել
2022-08-27T11:48+0400
true
PT6M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1b/47366414_279:0:1719:1080_1920x0_80_0_0_26bde0deb19da5d0efd6bc8c6c0d6ef5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
այգի, երևան, մոլոկաններ, երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան, տեսանյութեր, տեսանյութ
այգի, երևան, մոլոկաններ, երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան, տեսանյութեր, տեսանյութ
Երևանի «Մոլոկանի» այգին բարեկարգվել է ու վերաբացվել. տեսանյութ, լուսանկարներ
11:48 27.08.2022 (Թարմացված է: 13:08 27.08.2022) 50 տարի շարունակ Արաբկիրի այգին հանձնված է եղել մասնավորին։ Վարձակալն այն իր հերթին հանձնել է ենթավարձակալների, որոնք, սակայն, այգում որևէ խնամք չեն իրականացրել։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շահագործման է հանձնել վերանորոգված ու վերափոխված «Նոր Արաբկիր» կամ ժողովրդի լեզվով ասած` «Մոլոկանի» այգին։ Այս մասին
հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` բարեկարգված այգուց նաև
տեսանյութ հրապարակելով։
Սարգսյանը հայտնում է, որ Արաբկիրի այգին իր գոյության ընթացքում առաջին անգամ է հիմնանորոգվել։ Վերագործարկվել է նաև այգու` տարիներ շարունակ չաշխատած շատրվանային համալիրը։
«Այգին բարեկարգել ենք համայնքային բյուջեի միջոցներով և այսօր, ըստ էության, այն նվիրում ենք բնակիչներին: Մենք մեր ծրագրերի միջոցով փորձելու ենք այլ վարչական շրջաններում ևս հանգստի գոտիները վերականգնել, ինչպես նաև նոր շատրվանային համալիրներ ու հանգստի անկյուններ ձևավորել: Կանաչապատման ոլորտում մենք Երևանում ունենք խնդիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդլայնենք կանաչապատման ծավալները, որպեսզի մեր երեխաները մեծանան լավ միջավայրում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նշենք, որ այգին տարիներ շարունակ հանձնված է եղել մասնավորին, վարձակալն այն իր հերթին հանձնել է ենթավարձակալների, որոնք, սակայն, այգու տարածքում որևէ խնամք չեն իրականացրել։
«Այգին 50 տարվա վարձակալության պայմանագրով տրված էր մասնավորին, և մենք նկատում էինք, որ օրեցօր այգին հետընթաց է ունենում, և արդեն խնդիր էր առաջանում կանաչապատ տարածքների պահպանության հարցում: 2018թ. հետո քաղաքական թիմը խոստացել էր, որ հանրային տարածքները հանրությանն է վերադարձվելու, և սա այդ մոտեցման ամենատիպիկ օրինակն է: Բանակցեցինք, մասնավորի հետ եկանք համաձայնության, և նա վերադարձրեց այգին»,- ասում է քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Երևանյան այգիների ու շատրվանների բարեկարգման աշխատանքնրը ծավալուն են, բայց քաղաքապետարանում վստահեցնում են, որ վերաբացվող այգիների շարքը փուլ առ փուլ համալրվելու է նոր հասցեներով:
Մի շարք այգիների վերականգնումն այս պահին ընթացքի մեջ է, մյուսներինը` ծրագրված: