00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անապահով բիզնեսի ապահովագրումը. «Սուրմալուի» ողբերգությունը նոր խութեր է երևան հանել

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալուի» հրդեհը
«Սուրմալուի» հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2022
Բաժանորդագրվել
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունը առիթ դարձավ որոշ աներևույթ խնդիրների բացահայտման համար։ Օրինակ` պարզվեց, որ հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտի տնտեսվարողների մեծ մասի մտքով չի էլ անցել ապահովագրել պահեստների ապրանքը։
«Սուրմալուի» պատահարից 10 օր անց կառավարության մակարդակով հայտարարվեց, որ առևտրի կենտրոնում աշխատող տնտեսվարողներին, որոնց ունեցած ապրանքը վնասվել կամ իսպառ ոչնչացել է, պետությունը փոխհատուցում չի տրամադրելու։ Ասացին` եթե առևտրականները ժամանակին ապահովագրած լինեին իրենց գույքը, ապա կրած վնասների դիմաց հիմա փոխհատուցում կստանային ապահովագրական ընկերություններից։

Չեն ապահովագրվել, քանի որ չեն պատկերացրել` ինչ կարող է պատահել

Sputnik Արմենիան փորձեց պարզել` որքանով է Հայաստանում ընդունված բիզնեսի ապահովագրությունը, հատկապես, որ «Սուրմալուի» նման առևտրի կենտրոնները Հայաստանում քիչ չեն` սկսած «Սուրմալուի» հարևանությամբ գործող «Փեթակից» մինչև բազմաթիվ մոլեր։
«Սուրմալուի» պայթյունից որոշակիորեն տուժած «Փեթակ» առևտրի կենտրոնում աշխատող ձեռներեցները մեզ հետ զրույցում մասնավորապես ասացին, որ մինչև վերջին ողբերգական միջադեպը ապահովագրության մասին նույնիսկ չեն էլ մտածել։

«Չենք ապահովագրել, քանի որ որևէ դեպք չի եղել, որը «կնպաստեր» դրան։ Բայց հիմա հետաքրքրվում ենք նման բաներով և փորձում հասկանալ` ինչպես կարող ենք դա անել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Փեթակում» աշխատող անհատ ձեռներեց Արթուր Գևորգյանը։

Անհատ ձեռներեց Գուրգեն Գրիգորյանը նույնպես իր բիզնեսն ապահովագրելու մասին սկսել է մտածել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։
«Մինչև մի վատ բան չի լինում, մարդիկ չեն սթափվում, այսինքն` դեպք է տեղի ունենում, նոր մարդիկ սկսում են մտածել այդ մասին։ Ինձ թվում է` գոնե այս ամենից հետո իրավիճակը կփոխվի»,- Sputnik Արմենիային ասաց ձեռներեցը։
Երևանյան մոլերում հիմնականում հրաժարվեցին պատասխանել մեր հարցմանը։ «Ռիո մոլի» իրավաբանական վարչությունից ասացին` շենքի կամ բիզնեսի ապահովագրությունը գաղտնիք են համարում և հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել։ «Էրեբունի մոլից» էլ ասացին, որ ապահովագրությանը վերաբերող տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է, տրամադրել չեն կարող։ «Մեգամոլի» գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց` ով նպատակահարմար է գտել, ապահովագրել է իր բիզնեսը, իսկ առևտրի կենտրոնում հայտնի բրենդ ներկայացնողների համար ապահովագրություն ունենալը նույնիսկ պարտադիր է։
Հայտնի է` ովքեր են «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով ձերբակալվածները
Ինչ վերաբերում է բուն առևտրի կենտրոնին, տնօրենը նշեց, որ շենքը նոր է կառուցված և հակահրդեհային մի քանի բարձրակարգ համակարգեր ունի։
«Շենքն իր հակահրդեհային անվտանգությամբ համապատասխանում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստանդարտներին։ Մենք ավելի շատ շեշտը դնում ենք անվտանգության վրա։ Ավելի լավ է` պաշտպանենք և դժբախտ դեպքեր չլինեն, քան դժբախտ դեպքից հետո մտածենք` ինչ ենք անելու։ Մեր խնդիրն է բացառել դժբախտ դեպքերը»,- ասաց Մարտիրոսյանը։

Ի՞նչ են ասում ապահովագրական ընկերությունները

Ապահովագրական ընկերություններում ևս հիմնականում խուսափում են իրենց հաճախորդների (առևտրի կենտրոնների կամ անհատ ձեռներեցների) մասին տեղեկություններ հրապարակելուց։
«Ապահովագրության ու բանկային հաշվի մասին ինֆորմացիան բանկային գաղտնիք է համարվում։ Պետք է ապահովագրողից ճշտել այդ ինֆորմացիան. ապահովագրող կազմակերպությունն իրավունք չունի որևէ տվյալ հայտնել»,- ասացին ապահովագրական ընկերություններից մեկից։

«Սուրմալուում» ապահովագրվածներ եղել են, բայց գործը փոխհատուցման չի հասել

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Կենտրոն մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Պողոսյանն առանց առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների բացահայտման հայտնեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում աշխատող տնտեսվարողներից մի քանիսն իրենց մոտ ապահովագրված են եղել։ Երջանիկ պատահականությամբ, այդ տնտեսվարողներից ոչ ոք օգոստոսի 14-ի պատահարից չի տուժել, հետևաբար` փոխհատուցման խնդիր չի առաջացել։
Պողոսյանը հայտնեց նաև, որ «Սուրմալուի» տնտեսվարողներից մեկն ապահովագրած է եղել մինչև 200 մլն դրամի ապրանք։
Ընդհանրապես, ապահովագրության այս տեսակը, նրա խոսքով, որպես կանոն` մինչև 500 մլն դրամի սահմաններում է իրականացվում։ Բանն այն է, որ պահեստում պահվող ապրանքի ապահովագրումը փոքր-ինչ խնդրահարույց է, քանի որ այդ ցուցանիշն անընդհատ փոփոխվում է` կախված ապրանքի սպառման ծավալներից։

«Դրա համար մենք հնարավոր վնասի ինչ-որ առավելագույն շեմ ենք ապահովագրում այն հաշվարկով, որ դրանից ավելի վնաս չի լինելու։ Բայց, եթե անգամ վնասը դրանից ավել լինի, ապահովագրական ընկերությունը, միևնույն է, պատասխանատու է այդ չափի համար: Այլ կերպ ասած` եթե տնտեսվարողն ապահովագրել է 200 մլն դրամի ապրանք, ու այն ինչ-ինչ պատճառով վնասվել է, ապա ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է կրած վնասը հենց 200 մլն դրամի չափով` անկախ նրանից, թե այդ պահին պահեստում իրականում 200 մլն-ից ավելի՞, թե պակաս ապրանք է եղել»,- ասաց Պողոսյանը:

Նման դեպքերում շեղումն ապահովագրական պարկտիկայում 10-20 տոկոսի սահմաններում է լինում, ինչը նորմալ է համարվում։
«Նաիրի Ինշուրանսի» ներկայացուցիչը նաև հայտնեց, որ ապրանքի ապահովագրության դեպքերում հիմնական ռիսկը համարվում է հրդեհը, բայց ապահովագրություն արվում է նաև հեղեղումների` ինչպես ջրամատակարարման-ջրահեռացման համակարգի խափանման, այնպես էլ բնական աղետների դեպքերի համար։
Պահեստում պահվող ապրանքի (պաշարների) ապահովագրության դեպքում հաճախորդի կողմից հարցաթերթիկ է լրացվում. հստակ նշված են հնարավոր ռիսկերը, որոնցից ինքն ուզում է ապահովագրել իր գույքը։ Հարցաթերթիկում նշվում է նաև, թե արդյոք տվյալ տարածքում կա՞ հակահրդեհային համակարգ, տեսաձայնագրման համակարգ և այլն։
Հարցաթերթիկը լրացնելուց բացի, ապահովագրական ընկերության մասնագետը նաև այցելում է տվյալ տարածք, անձամբ ճշտում հաճախորդի հայտնած տվյալները, ուսումնասիրում է տեղանքը, լուսանկարում և արդեն ըստ հավաքված տեղեկտվության ու ռիսկի աստիճանի որոշվում է` հաճախորդին տրամադրե՞լ ապահովագրություն, թե՞ մերժել։

«Կարող է` ընդհանրապես չունենա հակահրդեհային, տեսաձայնագրման կամ պահպանության համակարգ, որ ապահովագրական ընկերությունը նպատակահարմար չգտնի ապահովագրել։ Իսկ եթե ամեն ինչ նորմալ է, հաճախորդի հետ համաձայնության ենք գալիս, լինում են դեպքեր, որ ինքը չի ունենում հակահրդեհային համակարգ, բայց իրեն տեղեկացնում ենք, որ պարտադիր պետք է գոնե ունենա կրակմարիչներ։ Դա այն պարտադիր պահանջներից մեկն է, որ նաև պայմանագրում է նշվում»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ապրանքն ապահովագրելու պրակտիկային, նա նշեց, որ վերջին շրջանում նման միտում Հայասանում նկատվում է` տնտեսվարողներն իրենց կամավոր նախաձեռնությամբ ցանկություն են հայտնում ապահովագրելու իրենց գույքը, բայց 50 տոկոս դեպքերում ապահովագրությունը, այնուամենայնիվ, արվում է բանկի կամ վարկային կազմակերպության հաշվին։ Բանկը բիզնես վարկ է տրամադրում, որի դիմաց գրավ է վերցնում ապրանքանյութական պաշարները` վարկառուներից պահանջելով ապահովագրել իրենց պահեստներում եղած ապրանքը։

2019-ին իշխանությունը հրդեհից տուժածներին փոխհատուցելու հարցում այլ տեսակետ ուներ

Ոչ վաղ անցյալում` 2019 թ-ի օգոստոսի 19-ին, հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում։
Հրդեհից մեկ ամիս անց` սեպտեմբերի 10-ին, ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից շուրջ 15 մլն դրամ գումար անհատույց տրամադրվեց հրդեհից տուժած «Ձյունիկ սառնարան» ընկերությանը` հրդեհի հետևանքով վտանգավոր դարձած սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Սառնարանային տնտեսությունից օգտվող ու հրդեհից տուժած այլ տնտեսվարողներ կառավարությունից որևեէ փոխհատուցում չէին պահանջել։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների` «Ձյունիկ սառնարանի» սեփականատերն ինքն էր փոխհատուցել վերջինների կրած վնասները` չթողնելով, որ խնդիրը հասնի կառավարությանը, և չի բացառվում, որ հենց՝ կառավարությունից ստացած գումարով։
Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»
«Ձյունիկ սառնարանի» հրդեհից 3 տարի անց «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ «Սուրմալուի» հարցում կառավարությունն անելիք չունի։
Ըստ Վահան Քերոբյանի` եթե «Սուրմալուում» աշխատող գործարարները ժամանակին ապահովագրած լինեին իրենց ապրանքը, այսօր իրենց կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։

«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցելու այն ծախսերը, որոնք պետք է աներ ապահովագրական ընկերությունը։ Եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի»,- ասել է Քերոբյանը։

Ի դեպ, 1.5 տարի առաջ նույն «Սուրմալուում» հրդեհի դեպք էր եղել։ Դրանից հետո նույնպես փոխատուցման հարց բարձրացվեց, որն այդպես էլ մնաց առկախված ու ժամանակի հետ մոռացության մատնվեց։ Մոռացվեց նաև անվտանգության խնդիրը: Անհրաժեշտ եզրակացություններ էլ չարվեցին։
Առևտրի կենտրոնում տեղի ունեցած նոր ողբերգական պատահարից հետո կառավարությունում այսօր քննարկվում է բացառապես պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիների ընտանիքներին ու տուժած քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը։
Օգոստոսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
Լրահոս
0