https://arm.sputniknews.ru/20220826/turqiaji-pnn-hajtnel-e-ukrainakan-navahangistnerum-800-000-t-hacahatiki-bernman-masin-47309239.html
Ուկրաինական նավահանգիստներում 800 000 տոննա հացահատիկ է բեռնվել. Թուրքիայի ՊՆ
Ուկրաինական նավահանգիստներում 800 000 տոննա հացահատիկ է բեռնվել. Թուրքիայի ՊՆ
Sputnik Արմենիա
Հուլուսի Աքարի խոսքով` ուկրաինական նավահանգիստներում շուրջ 25 մլն տոննա հացահատիկ կա։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T10:54+0400
2022-08-26T10:54+0400
2022-08-26T11:04+0400
ուկրաինա
հացահատիկ
նավ
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47309565_0:167:1600:1067_1920x0_80_0_0_bf44f5d3b01a310a36df195efa8fd956.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական նավահանգիստներից նավերն անխոչընդոտ դուրս են գալիս, մոտ 800 հազար տոննա հացահատիկ է բեռնվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։«Հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնագիրը գործում է համակարգված, ձեզ հայտնի շրջանակներում։ Ուկրաինայի նավահանգիստներում ավելի քան 25 մլն տոննա հացահատիկ կա։ Դրանց դուրսբերումը միջանցքով տեղի է ունենում անխոչընդոտ` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում։ Խնդիրներ չկան։ Բեռնվել է մոտ 800 հազար տոննա հացահատիկ»,-Աքարի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։ԱՄՆ-ն Ուկրաինայից 150 հազար տոննա հացահատիկ կգնի Աֆրիկային օգնություն ցուցաբերելու համարԹուրքիայի նախարարի խոսքով` եղանակային և ծովային պայմանները նույնպես ազդում են առաքումների վրա։Հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ–ին աջակցելու վերաբերյալ և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։ Պարենային գործարքի շրջանակում որքա՞ն հացահատիկ է դուրս բերվել ՈւկրաինայիցՌուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում Օդեսայից։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47309565_177:0:1600:1067_1920x0_80_0_0_43a15cd246ba8cddd4db00b16280c3bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հացահատիկ, նավ, պատերազմ, ռուսաստան
ուկրաինա, հացահատիկ, նավ, պատերազմ, ռուսաստան
Ուկրաինական նավահանգիստներում 800 000 տոննա հացահատիկ է բեռնվել. Թուրքիայի ՊՆ
10:54 26.08.2022 (Թարմացված է: 11:04 26.08.2022) Հուլուսի Աքարի խոսքով` ուկրաինական նավահանգիստներում շուրջ 25 մլն տոննա հացահատիկ կա։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական նավահանգիստներից նավերն անխոչընդոտ դուրս են գալիս, մոտ 800 հազար տոննա հացահատիկ է բեռնվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնագիրը գործում է համակարգված, ձեզ հայտնի շրջանակներում։ Ուկրաինայի նավահանգիստներում ավելի քան 25 մլն տոննա հացահատիկ կա։ Դրանց դուրսբերումը միջանցքով տեղի է ունենում անխոչընդոտ` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում։ Խնդիրներ չկան։ Բեռնվել է մոտ 800 հազար տոննա հացահատիկ»,-Աքարի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։
Թուրքիայի նախարարի խոսքով` եղանակային և ծովային պայմանները նույնպես ազդում են առաքումների վրա։
«Այսօրվա դրությամբ նավահանգիստներից 36 նավ է դուրս եկել, 39-ն էլ ուկրաինական նավահանգիստներ են ժամանել։ Մենք մշտական կապ ենք պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ և ուշադիր հետևում ենք գործընթացին», – նշել է նա։
Հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ–ին աջակցելու վերաբերյալ և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում Օդեսայից։