00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Պարսյան
Նավթի շուկայում զգուշավորություն է նկատվում. Սուրեն Պարսյան
09:23
7 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքով 4 ձերբակալված կա

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոն
«Սուրմալու» առևտրի կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Բաժանորդագրվել
Ձերբակալված անձինք մեղադրվում են հրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է մահ կամ ծանր հետևանք, ինչպես նաև անզգուշությամբ երկու կամ ավելի անձի կյանքից զրկելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով այսօր 4 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Նշվում է, որ օգոստոսի 25-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են սույն թվականի օգոստոսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Սուրմալուում» տեղի ունեցած պայթունի դեպքով քննվող քրեական վարույթի նյութերը:

«Ուսումնասիրության արդյունքում քրեական վարութի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման մասին վկայող փաստերի հիման վրա դատախազը որոշել է 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Եվս 2 հոգու նկատմամբ էլ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ երկու կամ ավելի անձի կյանքից զրկելը)»,- ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Բանն այն է, որ ոչ միայն 2022թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, այլև 2021թ.-ի ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 2021 թվականին կատարված տեսչական ստուգումների արդյունքում «Սուրմալուում» հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ և արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Իսկ վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:
Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոններով արգելված է:
Կառավարությունն անելիք չունի. «Սուրմալուի» տնտեսվարողներին չեն փոխհատուցի
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
Լրահոս
0