https://arm.sputniknews.ru/20220826/pashinjany-eatm-zargacman-ev-vorvoshumneri-kajacman-gvortsum-karevvorum-e-eritasardutjan-dery-47307390.html
Փաշինյանը ԵԱՏՄ զարգացման և որոշումների կայացման գործում կարևորում է երիտասարդության դերը
Փաշինյանը ԵԱՏՄ զարգացման և որոշումների կայացման գործում կարևորում է երիտասարդության դերը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևոր է համարել ԵԱՏՄ-ում իրականացվող սոցիալ-հումանիտար ծրագրերը։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T10:17+0400
2022-08-26T10:17+0400
2022-08-26T10:29+0400
նիկոլ փաշինյան
երիտասարդ
երիտասարդություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47315135_0:80:1670:1019_1920x0_80_0_0_dec3ec4387562804bf7429e43407c941.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթություն է համարում Եվրասիական տնտեսական միության շրջանակում սոցիալ-հումանիտար նախագծերի իրականացումը:Նրա խոսքով` տնտեսական աճի ավելացման միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում մի շարք հարցերի լուծման հետ։ՀՀ վարչապետը ողջունեց ԵԱՏՄ և ԱՊՀ առաջին երիտասարդական ֆորումի անցկացումը` հույս հայտնելով, որ երիտասարդների հետ աշխատանքը հստակ կերպով կմտնի միության օրակարգ, իսկ համաժողովը կդառնա որոշումների կայացման գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավման արդիական ձևաչափ։Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. ՓաշինյանՀՀ կառավարության ղեկավարը վստահ է, որ համաժողովի մասնակիցներն ապագայում նոր առաջնորդներ կդառնան, որոնք կձևավորեն ԵԱՏՄ երկրների պետական քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ` հայկական կողմը վերահաստատում է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության բարելավման նպատակով ընդհանուր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը:Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. ՓաշինյանԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47315135_110:0:1594:1113_1920x0_80_0_0_38589b6b10744cbe2fc2e9b02b43987b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, երիտասարդ, երիտասարդություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան, երիտասարդ, երիտասարդություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Փաշինյանը ԵԱՏՄ զարգացման և որոշումների կայացման գործում կարևորում է երիտասարդության դերը
10:17 26.08.2022 (Թարմացված է: 10:29 26.08.2022) ՀՀ վարչապետը կարևոր է համարել ԵԱՏՄ-ում իրականացվող սոցիալ-հումանիտար ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթություն է համարում Եվրասիական տնտեսական միության շրջանակում սոցիալ-հումանիտար նախագծերի իրականացումը:
Նրա խոսքով` տնտեսական աճի ավելացման միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում մի շարք հարցերի լուծման հետ։
«Դրա հետ կապված` առաջին պլան են մղվում ԵԱՏՄ երկրների միջև սոցիալ-հումանիտար նախագծերը»,- Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ողջունեց ԵԱՏՄ և ԱՊՀ առաջին երիտասարդական ֆորումի անցկացումը` հույս հայտնելով, որ երիտասարդների հետ աշխատանքը հստակ կերպով կմտնի միության օրակարգ, իսկ համաժողովը կդառնա որոշումների կայացման գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավման արդիական ձևաչափ։
ՀՀ կառավարության ղեկավարը վստահ է, որ համաժողովի մասնակիցներն ապագայում նոր առաջնորդներ կդառնան, որոնք կձևավորեն ԵԱՏՄ երկրների պետական քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ` հայկական կողմը վերահաստատում է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության բարելավման նպատակով ընդհանուր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։