https://arm.sputniknews.ru/20220826/gjumri-ajcelelu-evs-mek-arit-hvolivudi-bakum-kinvotun-kgvortsi-47318842.html
Գյումրի այցելելու ևս մեկ առիթ. «Հոլիվուդի բակում» կինոտուն կգործի
Գյումրի այցելելու ևս մեկ առիթ. «Հոլիվուդի բակում» կինոտուն կգործի
Sputnik Արմենիա
Այցելուները կկարողանան լուսանկարներ տեսնել «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմերի նկարահանման հրապարակներից, ֆիլմի հերոսուհու՝ Սիրանուշի կարի մեքենան, այն... 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T12:55+0400
2022-08-26T12:55+0400
2022-08-26T12:55+0400
հայաստան
գյումրի
ֆիլմ
հայկ դեմոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47312508_0:150:1600:1050_1920x0_80_0_0_cc59922c5f1218f8b4ab74ebe92852a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսուհետ Գյումրու ամենահայտնի բակում` Շիրազի 22 հասցեում, հատուկ ցուցադրություն կգործի, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:Sputnik Արմենիան անդրադարձել է այս բակին, որտեղ նկարահանվել են հայկական մի շարք հայտնի ֆիլմեր։«Այս վայրում պատմական հիշողություններ կան։ Սա սիրված վայր է եղել ռեժիսորների, հատկապես Ալբերտ Մկրտչյանի համար, և սա հայկական կինոմշակույթը ցույց տալու ամենահարմար վայրն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոյանը` նշելով, որ լուսանկարչական նյութերը տրամադրել են Հայաստանի ազգային արխիվն ու Գրականության ու արվեստի թանգարանը։Դեմոյանը Գյումրիում արդեն երեք թանգարանային ցուցադրություն է կազմակերպել, մարզական քաղաքին վերաբերող ցուցադրություն նախաձեռնելու նպատակ ևս կա:Կինոտունը բացվել է «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» ֆիլմերում նկարահանված Տաթև Կարապետյանի հարազատներին պատկանող նկուղում։ Ծրագիրը շատ արագ է կյանքի կոչվել. մոտ երեք շաբաթ է պահանջվել նկուղը կարգի բերելու և ցուցադրությունը կազմակերպելու համար:«Անելիք շատ կար. տարածքը բարձիթողի վիճակում էր, տարիների ընթացքում կուտակված կենցաղային աղբ էր հավաքվել»,- ասաց գործարար Արթուր Դավթյանը, որն օգնել է կյանքի կոչել նախագիծը։Նրա կինը` Տաթև Կարապետյանը, մեծացել է հենց այդ բակում:«Հիշողությունը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից շատ չէ. 4-5 տարեկան եմ եղել: Ուրախ եմ, որ այսօր ունենք մշակութային փոքրիկ օջախ, որտեղ կարող ենք վերհիշել այդ օրերը ու զբոսաշրջիկներին էլ պատմել դրանց մասին»,- ասաց Կարապետյանը։Նախաձեռնության հեղինակները վստահեցրին՝ կանեն այնպես, որ ցուցադրություն այցելող մեծաթիվ հյուրերը անհանգստություն չպատճառեն բնակիչներին. բակում 9 ընտանիք է ապրում, իսկ շենքը վթարային է, ու հատկապես մեծաթիվ խմբերով քաղաքացիների մուտքը երկրորդ հարկ՝ բնակելի հատված, կարող է խնդիրներ առաջացնել:Ցուցադրության մուտքն անվճար է, բայց հանգանակության արկղ կա, որում հավաքված գումարը կուղղվի բակի բարեկարգմանը:Կազմակերպիչները վստահ են՝ Գյումրիում զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրն այս ցուցադրությամբ ավելի կսիրվի:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47312508_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7923b6080377cfb11f234ed5b01a012b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, ֆիլմ, հայկ դեմոյան
հայաստան, գյումրի, ֆիլմ, հայկ դեմոյան
Գյումրի այցելելու ևս մեկ առիթ. «Հոլիվուդի բակում» կինոտուն կգործի
Այցելուները կկարողանան լուսանկարներ տեսնել «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմերի նկարահանման հրապարակներից, ֆիլմի հերոսուհու՝ Սիրանուշի կարի մեքենան, այն պայուսակը, որով նա այցի էր գնում Ռուբենին։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսուհետ Գյումրու ամենահայտնի բակում` Շիրազի 22 հասցեում, հատուկ ցուցադրություն կգործի, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Այս վայրում պատմական հիշողություններ կան։ Սա սիրված վայր է եղել ռեժիսորների, հատկապես Ալբերտ Մկրտչյանի համար, և սա հայկական կինոմշակույթը ցույց տալու ամենահարմար վայրն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոյանը` նշելով, որ լուսանկարչական նյութերը տրամադրել են Հայաստանի ազգային արխիվն ու Գրականության ու արվեստի թանգարանը։
Դեմոյանը Գյումրիում արդեն երեք թանգարանային ցուցադրություն է կազմակերպել, մարզական քաղաքին վերաբերող ցուցադրություն նախաձեռնելու նպատակ ևս կա:
«Գյումրին չհղկված ալմաստ է, որն ադամանդ դեռ չի դարձել։ Սովորական աչքն էլ է տեսնում, թե այստեղ ինչքան շատ բան կա փոխելու ու լավացնելու։ Մեր նպատակներից մեկն այդ գործընթացին մասնակցելն է»,- ասաց նա։
Կինոտունը բացվել է «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» ֆիլմերում նկարահանված Տաթև Կարապետյանի հարազատներին պատկանող նկուղում։ Ծրագիրը շատ արագ է կյանքի կոչվել. մոտ երեք շաբաթ է պահանջվել նկուղը կարգի բերելու և ցուցադրությունը կազմակերպելու համար:
«Անելիք շատ կար. տարածքը բարձիթողի վիճակում էր, տարիների ընթացքում կուտակված կենցաղային աղբ էր հավաքվել»,- ասաց գործարար Արթուր Դավթյանը, որն օգնել է կյանքի կոչել նախագիծը։
Նրա կինը` Տաթև Կարապետյանը, մեծացել է հենց այդ բակում:
«Հիշողությունը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից շատ չէ. 4-5 տարեկան եմ եղել: Ուրախ եմ, որ այսօր ունենք մշակութային փոքրիկ օջախ, որտեղ կարող ենք վերհիշել այդ օրերը ու զբոսաշրջիկներին էլ պատմել դրանց մասին»,- ասաց Կարապետյանը։
Նախաձեռնության հեղինակները վստահեցրին՝ կանեն այնպես, որ ցուցադրություն այցելող մեծաթիվ հյուրերը անհանգստություն չպատճառեն բնակիչներին. բակում 9 ընտանիք է ապրում, իսկ շենքը վթարային է, ու հատկապես մեծաթիվ խմբերով քաղաքացիների մուտքը երկրորդ հարկ՝ բնակելի հատված, կարող է խնդիրներ առաջացնել:
Ցուցադրության մուտքն անվճար է, բայց հանգանակության արկղ կա, որում հավաքված գումարը կուղղվի բակի բարեկարգմանը:
Կազմակերպիչները վստահ են՝ Գյումրիում զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրն այս ցուցադրությամբ ավելի կսիրվի: