https://arm.sputniknews.ru/20220826/eatmum-veraapahvovagrakan-ynkerutjun-ksteghtsvi-lury-hajtnel-en-eatm-varchapetnery-47310410.html
ԵԱՏՄ-ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի. լուրը հայտնել են ԵԱՏՄ վարչապետները
ԵԱՏՄ-ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի. լուրը հայտնել են ԵԱՏՄ վարչապետները
Sputnik Արմենիա
Վերազգային վերաապահովագրական ընկերության ստեղծումը զգալիորեն կմեծացնի փոխադարձ առևտրի հնարավորությունները։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T11:09+0400
2022-08-26T11:09+0400
2022-08-26T12:50+0400
միխայիլ միշուստին
ապահովագրություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
վերաապահովագրական ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47303480_0:0:3056:1719_1920x0_80_0_0_56207cb6f9b9ed5633da0c4b0ab3365e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետները համաձայնագիր են ստորագրել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը` Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ:Գաղափարի համաձայն` վերաապահովագրական ընկերությունը տրամադրելու է ապահովագրական աջակցություն ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացվող փոխադարձ և արտաքին առևտրի ժամանակ, նպաստելու է ներդրումային համագործակցության զարգացմանը, տրամադրելու է արտահանման վարկեր` համագործակցելով տեղական վարկային կամակերպությունների և ապահովագրողների հետ:Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. ՓաշինյանՄիշուստինի խոսքով՝ ծրագիրը ներառելու է նաև սեփական արժեթղթերի թողարկման ու նախագծերի ֆինանսավորման բաղադրիչ։Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը ավելի քան 6 միլիարդ դոլարով ավելացնելու համար։Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. ՓաշինյանԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47303480_155:0:2886:2048_1920x0_80_0_0_2154f646808a5abaf53bcb94cf45fa77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, ապահովագրություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վերաապահովագրական ընկերություն
միխայիլ միշուստին, ապահովագրություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վերաապահովագրական ընկերություն
ԵԱՏՄ-ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի. լուրը հայտնել են ԵԱՏՄ վարչապետները
11:09 26.08.2022 (Թարմացված է: 12:50 26.08.2022) Վերազգային վերաապահովագրական ընկերության ստեղծումը զգալիորեն կմեծացնի փոխադարձ առևտրի հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետները համաձայնագիր են ստորագրել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը` Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ:
«Սա կլինի բիզնեսը խթանելու ևս մեկ գործիք։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում պայմանավորվել էինք, իսկ երեկ արդեն մանրամասն քննարկել ենք Եվրասիական վերաապահովագրական ընկերություն ստեղծելու գաղափարը: Մենք արդեն ստորագրել ենք ընկերության ստեղծման համաձայնագիրը»,- ասաց Միշուստինը:
Գաղափարի համաձայն` վերաապահովագրական ընկերությունը տրամադրելու է ապահովագրական աջակցություն ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացվող փոխադարձ և արտաքին առևտրի ժամանակ, նպաստելու է ներդրումային համագործակցության զարգացմանը, տրամադրելու է արտահանման վարկեր` համագործակցելով տեղական վարկային կամակերպությունների և ապահովագրողների հետ:
Միշուստինի խոսքով՝ ծրագիրը ներառելու է նաև սեփական արժեթղթերի թողարկման ու նախագծերի ֆինանսավորման բաղադրիչ։
Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը ավելի քան 6 միլիարդ դոլարով ավելացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։