https://arm.sputniknews.ru/20220826/berdzvorum-nerqin-susum-ev-aghavnvojum-avartvel-e-hushardzanneri-tarhanumy-47334435.html
Բերձորում, Ներքին Սուսում և Աղավնոյում ավարտվել է հուշարձանների տարհանումը
Բերձորում, Ներքին Սուսում և Աղավնոյում ավարտվել է հուշարձանների տարհանումը
Sputnik Արմենիա
3 համայնքների մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում տեղափոխվել են Ստեփանակերտ։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T15:39+0400
2022-08-26T15:39+0400
2022-08-26T15:40+0400
բերձոր
աղավնո
հուշարձան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47334196_0:349:728:759_1920x0_80_0_0_25b44f9b9587d7368a4966fcb15b9142.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը, հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի։ Դրանց վրա գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր։Իսկ Բերձորի հուշահամալիրում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարը Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում։Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Նշվում է նաև, որ առաջարկները կքննարկվեն մասնագիտական շրջանակում։Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։
բերձոր
աղավնո
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47334196_0:288:728:834_1920x0_80_0_0_d5bcdf5bd20e9e337564025c4f52c182.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բերձոր, աղավնո , հուշարձան, արցախ, լեռնային ղարաբաղ
բերձոր, աղավնո , հուշարձան, արցախ, լեռնային ղարաբաղ
Բերձորում, Ներքին Սուսում և Աղավնոյում ավարտվել է հուշարձանների տարհանումը
15:39 26.08.2022 (Թարմացված է: 15:40 26.08.2022) 3 համայնքների մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում տեղափոխվել են Ստեփանակերտ։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը,
հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
«Տեղափոխվել է ընդհանուր թվով մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի։ Դրանց վրա գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր։
Իսկ Բերձորի հուշահամալիրում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարը Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում։
Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Նշվում է նաև, որ առաջարկները կքննարկվեն մասնագիտական շրջանակում։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին
հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։