https://arm.sputniknews.ru/20220826/ashkhatanqajin-orn-avartvum-e-chalabjani-khapanman-mijvoci-vorvoshumy-khraparakvi-orer-anc-47345939.html
Մեղադրող կողմը համաձայն է Չալաբյանի խափանման միջոցը փոխելուն. որոշումը` օրեր անց
Մեղադրող կողմը համաձայն է Չալաբյանի խափանման միջոցը փոխելուն. որոշումը` օրեր անց
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստի վճիռը կհրապարակվի օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T18:13+0400
2022-08-26T18:13+0400
2022-08-26T19:05+0400
ավետիք չալաբյան
դատ
կալանք
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0a/46473777_0:84:1600:984_1920x0_80_0_0_d2cf75f2753c604974361d2bdabdb143.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր վրա է վերցրել Ազգայի ժողովի գործառույթները և օրենքին հակասող որոշում կայացրել։ Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստի ընթացքում հայտարարեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։Նշենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։«Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում։ Մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են և հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք»,- ասաց Հարությունյանը։Չալաբյանն իր հերթին նշեց, որ Մնացական Մարտիրոսյանը իրեն կալանավորելու պատրաստի վճռով էր եկել դատական նիստին։Բացի այդ, պաշտպանական խումբը ներկայացրեց, որ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց և չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում:«Դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված այդ փաստին, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում»,- ասաց Հարությունյանը:Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատել Չալաբյանին կալանքից կամ կիրառել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց։Դատավորը կողմերին լսելուց հետո հայտարարեց, որ աշխատանքային օրն ավարտին է մոտենում, և դատական նիստը հետաձգեց օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0a/46473777_88:0:1512:1068_1920x0_80_0_0_234a8a7df1064d9d01053b6011ec1a8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատ, կալանք, դատավոր
ավետիք չալաբյան, դատ, կալանք, դատավոր
Մեղադրող կողմը համաձայն է Չալաբյանի խափանման միջոցը փոխելուն. որոշումը` օրեր անց
18:13 26.08.2022 (Թարմացված է: 19:05 26.08.2022) Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստի վճիռը կհրապարակվի օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր վրա է վերցրել Ազգայի ժողովի գործառույթները և օրենքին հակասող որոշում կայացրել։ Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստի ընթացքում հայտարարեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նշենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։
«Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում։ Մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են և հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք»,- ասաց Հարությունյանը։
Չալաբյանն իր հերթին նշեց, որ Մնացական Մարտիրոսյանը իրեն կալանավորելու պատրաստի վճռով էր եկել դատական նիստին։
«Նրան բացարձակ չեն հետաքրքրել ո՛չ մեղադրող կողմի, ո՛չ պաշտպանական կողմի փաստարկները, չկա ոչ մի պատճառաբանական հիմնավորում, չկա հղում փաստական հանգամանքներին, օրենքի դրույթներին»,- ասաց նա։
Բացի այդ, պաշտպանական խումբը ներկայացրեց, որ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց և չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում:
«Դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված այդ փաստին, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում»,- ասաց Հարությունյանը:
Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատել Չալաբյանին կալանքից կամ կիրառել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց։
Մեղադրող կողմն իր հերթին նշեց, որ կալանքից բացի մյուս խափանման միջոցները` գրավը կամ անձնական երաշխավորությունները, կարող են ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։
Դատավորը կողմերին լսելուց հետո հայտարարեց, որ աշխատանքային օրն ավարտին է մոտենում, և դատական նիստը հետաձգեց օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին
կրկին կալանավորվեց 3 ամսով։