https://arm.sputniknews.ru/20220826/apvokalipsisy-der-chi-ekel-iravitshaky-hajvoghvum-e-pahpanel-medvedev-47358871.html
Ապոկալիպսիսը դեռ չի եկել, իրավիճակը հաջողվում է պահպանել. Մեդվեդև
Ապոկալիպսիսը դեռ չի եկել, իրավիճակը հաջողվում է պահպանել. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T22:46+0400
2022-08-26T22:46+0400
2022-08-26T22:48+0400
դմիտրի մեդվեդև
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_211:132:1435:820_1920x0_80_0_0_df5132c054380ad9aebfb7faa0ef3390.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Դեռ հաջողվում է պահպանել այն իրավիճակը, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե մոլորակն արդյո՞ք նոր համաշխարհային պատերազմի մեջ է մտել։Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա, և Ռուսաստանի քաղաքականությունը հենց դրան է ուղղված։ Մեդվեդևը հավելել է, որ նույնիսկ հատուկ ռազմական գործողություն իրականացվում է այն բանի համար, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_385:138:1315:836_1920x0_80_0_0_5bacee11ba701b07058cdf41e8b647bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
դմիտրի մեդվեդև, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ապոկալիպսիսը դեռ չի եկել, իրավիճակը հաջողվում է պահպանել. Մեդվեդև
22:46 26.08.2022 (Թարմացված է: 22:48 26.08.2022) Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Դեռ հաջողվում է պահպանել այն իրավիճակը, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե մոլորակն արդյո՞ք նոր համաշխարհային պատերազմի մեջ է մտել։
«Հույս ունեմ, որ ոչ։ Չնայած, եթե աստվածաշնչյան համեմատություն անցկացնենք և հիշենք Հովհաննես առաքյալի հայտնության խոսքերը. «Եվ առաջին հրեշտակը հառաչեց, և կարկուտ ու կրակ եղավ»։ Ահա, առնվազն առաջին հրեշտակը հառաչեց, բայց ապոկալիպսիսը դեռ չի եկել և, հուսով եմ, չի գա»,–ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չունենա, և Ռուսաստանի քաղաքականությունը հենց դրան է ուղղված։ Մեդվեդևը հավելել է, որ նույնիսկ հատուկ ռազմական գործողություն իրականացվում է այն բանի համար, որպեսզի երրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։