https://arm.sputniknews.ru/20220825/turqakan-inqnatirnery-nato-i-varzhanqi-yntacqum-hetapndvel-en-hunakan-f-16-neri-kvoghmic-47256217.html
Թուրքական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի վարժանքի ընթացքում հետապնդվել են հունական F-16-ների կողմից
Թուրքական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի վարժանքի ընթացքում հետապնդվել են հունական F-16-ների կողմից
Sputnik Արմենիա
Թուրքիան պահանջում է դադարեցնել Էգեյան ծովի արևելյան մասում հունական կղզիների ռազմականացումը։ 25.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-25T14:04+0400
2022-08-25T14:04+0400
2022-08-25T14:22+0400
թուրքիա
հունաստան
նատօ
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/1628/02/16280242_0:122:1600:1022_1920x0_80_0_0_fc4f09e23267c725214b129f0a4cde1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Թուրքական մարտական ինքնաթիռները հետապնդման են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռը, որը թռիչքներ էր իրականացնում Էգեյան ծովի վրա, և երկու թուրքական կործանիչներ, որոնք Nexus Ace ուսումնավարժական առաքելություն էին իրականացնում, օգոստոսի 24-ին հետապնդումների են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից՝ ռադիոլոկացիոն արգելափակմամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:Նրա խոսքով՝ «թուրքական կողմը ստիպված է եղել ըստ համարժեք կերպով արձագանքել, և հունական ինքնաթիռները հեռացել են տարածաշրջանից»:Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններն ավելի են սրվել մայիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետ Միցոտակիսի ելույթից հետո, որում նա հայտարարել էր հունական կղզիների երկնքում թուրքական կործանիչների աննախադեպ մեծ քանակի թռիչքների մասին և կոչ արել F-16 ինքնաթիռներ չվաճառել «նրանց, ովքեր խաթարում են Միջերկրական ծովի կայունությունը»: Դրանից հետո Էրդողանը Հունաստանի վարչապետին մեղադրել է այն բանում, որ վերջինս խախտել է իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, և ասել է, որ Միցոտակիսը որպես քաղաքական գործիչ իր համար այլևս գոյություն չունի, և որ ինքը նրա հետ ո՛չ հանդիպելու մտադրություն ունի, ո՛չ էլ գործ ունենալու:Ելույթներից մեկում Էրդողանը հույս է հայտնել, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդին աղետալի վերջ խոստացող արկածախնդրությունների հետևից»։
թուրքիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1628/02/16280242_38:0:1562:1143_1920x0_80_0_0_9bbf01278f79d43031bfaf6f424b0037.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հունաստան, նատօ, ինքնաթիռ
թուրքիա, հունաստան, նատօ, ինքնաթիռ
Թուրքական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի վարժանքի ընթացքում հետապնդվել են հունական F-16-ների կողմից
14:04 25.08.2022 (Թարմացված է: 14:22 25.08.2022) Թուրքիան պահանջում է դադարեցնել Էգեյան ծովի արևելյան մասում հունական կղզիների ռազմականացումը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Թուրքական մարտական ինքնաթիռները հետապնդման են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռը, որը թռիչքներ էր իրականացնում Էգեյան ծովի վրա, և երկու թուրքական կործանիչներ, որոնք Nexus Ace ուսումնավարժական առաքելություն էին իրականացնում, օգոստոսի 24-ին հետապնդումների են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից՝ ռադիոլոկացիոն արգելափակմամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ «թուրքական կողմը ստիպված է եղել ըստ համարժեք կերպով արձագանքել, և հունական ինքնաթիռները հեռացել են տարածաշրջանից»:
Վերջին ամիսներին Թուրքիան պահանջում է դադարեցնել հունական կղզիների ռազմականացումը Էգեյան ծովի արևելյան մասում։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, կղզիների ռազմականացումը միջազգային վաղեմի պայմանագրերի խախտում է և հարցականի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան վճռական է տրամադրված այդ կղզիների ինքնիշխանությունը քննարկելու և վիճարկելու հարցում, եթե Հունաստանը չդադարեցնի խախտումները:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններն ավելի են սրվել մայիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետ Միցոտակիսի ելույթից հետո, որում նա հայտարարել էր հունական կղզիների երկնքում թուրքական կործանիչների աննախադեպ մեծ քանակի թռիչքների մասին և կոչ արել F-16 ինքնաթիռներ չվաճառել «նրանց, ովքեր խաթարում են Միջերկրական ծովի կայունությունը»: Դրանից հետո Էրդողանը Հունաստանի վարչապետին մեղադրել է այն բանում, որ վերջինս խախտել է իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, և ասել է, որ Միցոտակիսը որպես քաղաքական գործիչ իր համար այլևս գոյություն չունի, և որ ինքը նրա հետ ո՛չ հանդիպելու մտադրություն ունի, ո՛չ էլ գործ ունենալու:
Ելույթներից մեկում Էրդողանը հույս է հայտնել, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդին աղետալի վերջ խոստացող արկածախնդրությունների հետևից»։