https://arm.sputniknews.ru/20220825/shvojgun-fransiaci-gvortsynkervoj-het-qnnarkel-e-zapvorvozhiei-aek-um-steghtsvats-iravitshaky-47254996.html
Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը
Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Սերգեյ Շոյգուն նշել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների Զապորոժիեի ԱԷԿ այցելության կարևորությունը։ 25.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-25T13:32+0400
2022-08-25T13:32+0400
2022-08-25T13:32+0400
սերգեյ շոյգու
ուկրաինա
զապորոժիե
ատոմակայան
ֆրանսիա
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36732802_0:0:3219:1811_1920x0_80_0_0_bb0378ea783763f47fdb1131dac13b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի իր գործընկեր Սեբաստիան Լեկորնուի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը... Շոյգուն գնահատականներ է տվել ուկրաինական զինված ուժերի գործողություններին, որոնք կարող են խաթարել կայանի անվտանգ աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
ուկրաինա
զապորոժիե
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36732802_311:0:3040:2047_1920x0_80_0_0_a69b7aaeaacae45115ba6f06f26f0115.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, ուկրաինա, զապորոժիե, ատոմակայան, ֆրանսիա, մագատէ
սերգեյ շոյգու, ուկրաինա, զապորոժիե, ատոմակայան, ֆրանսիա, մագատէ
Շոյգուն ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը
Սերգեյ Շոյգուն նշել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների Զապորոժիեի ԱԷԿ այցելության կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի իր գործընկեր Սեբաստիան Լեկորնուի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը... Շոյգուն գնահատականներ է տվել ուկրաինական զինված ուժերի գործողություններին, որոնք կարող են խաթարել կայանի անվտանգ աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների Զապորոժիեի ԱԷԿ այցելության կարևորությունը և կազմակերպության տեսուչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: