https://arm.sputniknews.ru/20220825/pjuniky-tramadrvats-e-anaknkal-matucel-sherifin-inch-vitshakum-en-timery-47264683.html
«Փյունիկը» տրամադրված է անակնկալ մատուցել «Շերիֆին». ի՞նչ վիճակում են թիմերը
«Փյունիկը» տրամադրված է անակնկալ մատուցել «Շերիֆին». ի՞նչ վիճակում են թիմերը
Sputnik Արմենիա
Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան խաղում հաղթանակը «Փյունիկի» համար վերածվել է բաղձալի նպատակի։ Բայց «Շերիիֆի» նկատմամբ հաղթանակի հասնելու համար հարկավոր է... 25.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-25T16:24+0400
2022-08-25T16:24+0400
2022-08-25T16:24+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
փյունիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/15/47045430_0:8:1535:871_1920x0_80_0_0_788fdb5ae9870fae8b461eefa166e888.jpg
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» այսօր Մոլդովայում իր ուժերը կչափի «Շերիֆի» հետ։ Խաղի արդյունքով կորոշվի, թե ով կներկայանա Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում։«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Շերիֆի» հետ խաղի նախօրեին նշել է, որ հաղթելու համար թիմը չի խնայի ոչինչ։Օգոստոսի 18-ին կայացած «Փյունիկ»-«Շերիֆ» դիմակայության առաջին խաղից հետո դժվար է ասել, թե այս թիմերից որը կկարողանա տեղ վաստակել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում։ «Հանրապետական» մարզադաշտում հաղթել կարող էր յուրաքանչյուրը, բայց գրանցվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշիվը։ Այն, որ պատասխան խաղում ավելի դժվար է լինելու «Փյունիկի» համար, կասկածից վեր է։ Ճիշտ է, Եվրոպական գավաթների խաղերում հայկական թիմն արդեն ապացուցել է, որ կարող է նպատակին հասնել մրցակցի հարկի տակ(«Փյունիկը» չի պարտվել «Կլուժին» հիմնական ժամանակում և հաղթել է «Դյուդելանժին»), բայց չենք մոռացել նաև խոշոր հաշվով պարտությունը Սերբիայում՝ «Ցրվենա Զվեզդայից»։Ինչ-որ տեղ կարելի է ընդունել, որ Սերբիայի չեմպիոնն ավելի ուժեղ թիմ է այս պահին, քան «Շերիֆը», բայց դա մեծ հաշվով կոնկրետ մեկ խաղում դա այնքան էլ նշանակություն չունի։«Մենք խնդիրն ենք դրել մեռնել կամ տանել հաղթանակ: Սրանից ավելի մոտիվացիա հնարավոր էլ չէ: Պայքար է լինելու հանուն ապագայի: Մեր տրամադրվածությունն այդպիսին է: Թիմը պատրաստ է թե՛ տակտիկապես, թե՛ հոգեբանորեն: Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում «Շերիֆին»: Նրանց հետ արդեն մեկ հանդիպում ենք անցկացրել, խորապես վերլուծել, ուսումնասիրել ենք»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը։Ի դեպ, շատ կարևոր է, որ մարզիչը հավատում է իր թիմի հաղթանակին, և դա կարող է դառնալ իրական պատմական արդյունքի հիմքն ու հենասյունը։ «Մենք չենք խնայելու մեզ՝ հաղթանակի հասնելու համար»,- հավելել է Մելիքյանը։Եղիշե Մելիքյանը նաև նշել է, որ իրենք անակնկալ են նախապատրաստել ու մատուցելու են այն մրցակցին։ Տեսնենք` արդյոք այդ անակնկալը հաղթական արդյունք կբերի՞ մեր թիմին։Հավելենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան հանդիպումը «Շերիֆի» ու «Փյունիկի» մինչև կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 21։00-ին։ Հաղթելու դեպքում մեր թիմը հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային փուլում, պարտվելու դեպքում «Փյունիկը» Հայաստանը կներկայացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/15/47045430_9:0:1372:1022_1920x0_80_0_0_e1a075aa166d28270da0253de44c9665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, փյունիկ
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, փյունիկ
«Փյունիկը» տրամադրված է անակնկալ մատուցել «Շերիֆին». ի՞նչ վիճակում են թիմերը
Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան խաղում հաղթանակը «Փյունիկի» համար վերածվել է բաղձալի նպատակի։ Բայց «Շերիիֆի» նկատմամբ հաղթանակի հասնելու համար հարկավոր է խաղալ առավելագույն ուժերով։ Հայաստանի չեմպիոնի մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցնում է` մերոնք այդպես էլ անելու են։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» այսօր Մոլդովայում իր ուժերը կչափի «Շերիֆի» հետ։ Խաղի արդյունքով կորոշվի, թե ով կներկայանա Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում։
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Շերիֆի» հետ խաղի նախօրեին նշել է, որ հաղթելու համար թիմը չի խնայի ոչինչ։
Օգոստոսի 18-ին կայացած «Փյունիկ»-«Շերիֆ» դիմակայության առաջին խաղից հետո դժվար է ասել, թե այս թիմերից որը կկարողանա տեղ վաստակել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում։ «Հանրապետական» մարզադաշտում հաղթել կարող էր յուրաքանչյուրը, բայց
գրանցվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշիվը։ Այն, որ պատասխան խաղում ավելի դժվար է լինելու «Փյունիկի» համար, կասկածից վեր է։ Ճիշտ է, Եվրոպական գավաթների խաղերում հայկական թիմն արդեն ապացուցել է, որ կարող է նպատակին հասնել մրցակցի հարկի տակ(«Փյունիկը» չի պարտվել «Կլուժին» հիմնական ժամանակում և հաղթել է «Դյուդելանժին»), բայց չենք մոռացել նաև
խոշոր հաշվով պարտությունը Սերբիայում՝ «Ցրվենա Զվեզդայից»։
Ինչ-որ տեղ կարելի է ընդունել, որ Սերբիայի չեմպիոնն ավելի ուժեղ թիմ է այս պահին, քան «Շերիֆը», բայց դա մեծ հաշվով կոնկրետ մեկ խաղում դա այնքան էլ նշանակություն չունի։
«Մենք խնդիրն ենք դրել մեռնել կամ տանել հաղթանակ: Սրանից ավելի մոտիվացիա հնարավոր էլ չէ: Պայքար է լինելու հանուն ապագայի: Մեր տրամադրվածությունն այդպիսին է: Թիմը պատրաստ է թե՛ տակտիկապես, թե՛ հոգեբանորեն: Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում «Շերիֆին»: Նրանց հետ արդեն մեկ հանդիպում ենք անցկացրել, խորապես վերլուծել, ուսումնասիրել ենք»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը։
Ի դեպ, շատ կարևոր է, որ մարզիչը հավատում է իր թիմի հաղթանակին, և դա կարող է դառնալ իրական պատմական արդյունքի հիմքն ու հենասյունը։ «Մենք չենք խնայելու մեզ՝ հաղթանակի հասնելու համար»,- հավելել է Մելիքյանը։
Համոզիչ է։ Բայց ամեն ինչ կերևա խաղադաշտում։ «Փյունիկը» ՀՀ Պրեմիեր լիգայի վերջին խաղում մեկնարկային կազմում, խաղադաշտ դուրս չբերելով իր շատ ֆուտբոլիստների, նրանց վերականգնվելու հնարավորություն էր տվել։ Բացի այդ, մեր չեմպիոնը կորուստներ համարյա չունի։ Իսկ ահա «Շերիֆի» կազմում առանցքային մի քանի ֆուտբոլիստներ բացակայելու են։ Բայց միևնույն է, շատ բան կախված է, թե ինչ տրամադրությամբ թիմերը դուրս կգան խաղադաշտ, ու ինչպիսի նվիրվածություն կդրսևորեն խաղի ընթացքում։ Այս խաղում սպորտային բախտն էլ կարող է որոշիչ դեր տանել։ Հուսանք, որ այն կուղեկցի մեր թիմին։ Չէ՞ որ «Շերիֆի» համար էլ Եվրոպայի լիգայի խմբային փուլում հանդես գալը պատվաբեր է։
Եղիշե Մելիքյանը նաև նշել է, որ իրենք անակնկալ են նախապատրաստել ու մատուցելու են այն մրցակցին։ Տեսնենք` արդյոք այդ անակնկալը հաղթական արդյունք կբերի՞ մեր թիմին։
Հավելենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան հանդիպումը «Շերիֆի» ու «Փյունիկի» մինչև կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 21։00-ին։ Հաղթելու դեպքում մեր թիմը հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային փուլում, պարտվելու դեպքում «Փյունիկը» Հայաստանը կներկայացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։