https://arm.sputniknews.ru/20220825/hamagvortsakcutjan-ezrer-gtnel-hhum-chinastani-despann-ajcelel-e-sjuniqi-marz-47272709.html
Համագործակցության եզրեր գտնել. ՀՀ–ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Համագործակցության եզրեր գտնել. ՀՀ–ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Sputnik Արմենիա
Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ։ 25.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-25T17:22+0400
2022-08-25T17:22+0400
2022-08-25T17:23+0400
սյունիք
չինաստան
հայաստան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/19/47272249_0:406:1600:1306_1920x0_80_0_0_d4182103da402fbfc82918460602afda.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը` հավելելով, որ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։Տեղեկացվում է, որ դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է նաև իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։Հայկ Հարությունյանն էլ նշել է, որ այս բարդ ժամանակաշրջանում նրա այցը Սյունիք ավելի է կարևորվում։Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։Հանդիպման ընթացքում, դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները, քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը եւ այլն։Նշվել է, որ հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։
սյունիք
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/19/47272249_0:256:1600:1456_1920x0_80_0_0_1858c450528fdbc8131dc13d747c09d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, չինաստան, հայաստան, դեսպան
սյունիք, չինաստան, հայաստան, դեսպան
Համագործակցության եզրեր գտնել. ՀՀ–ում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
17:22 25.08.2022 (Թարմացված է: 17:23 25.08.2022) Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Տեղեկությունը
հայտնում է Սյունիքի մարզպետարանը` հավելելով, որ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։
Տեղեկացվում է, որ դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։
«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջև առեւտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից», - ասաց Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել։
Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է նաև իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։
Հայկ Հարությունյանն էլ նշել է, որ այս բարդ ժամանակաշրջանում նրա այցը Սյունիք ավելի է կարևորվում։
Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։
Հանդիպման ընթացքում, դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները, քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը եւ այլն։
Նշվել է, որ հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։