00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆիզգորոդոկի» բնակիչները դարձյալ բողոքում են. երկու քաղաքացի բերման է ենթարկվել

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia«Ֆիզգորոդոկի» բնակիչների բողոքի ակցիան. արխիվային լուսանկար
«Ֆիզգորոդոկի» բնակիչների բողոքի ակցիան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Բաժանորդագրվել
Բնակիչների ակտիվ պայքարի արդյունքում 1 տարի առաջ դադարեցված շինարարությունն այսօր առավոտյան դարձյալ վերսկսվել է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչները կրկին ահազանգում են. ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու իրենց ակտիվ պայքարից մեկ տարի անց «Ռատկո» ՍՊԸ-ն այսօր առավոտից վերսկսել է շինաշխատանքները գիտավանի տարածքում։
«Ֆիզգորոդոկի» բնակիչը ջրադուլ է հայտարարել
Գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են, որ շինաշխատանքների վերսկսման դեմ իրենց բողոքի արդյունքում բերման են ենթարկվել երկու քաղաքացիներ` իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը։

«Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։ Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների` շինթույլտվութունը հաստատված չէ, և որևէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել»,- հայտնում են բնակիչները։

Նրանք նաև նշում են, որ շինարարներից պահանջել են ներկայացնել շինարարական աշխատանքների թույլտվությունը, բայց մերժում են ստացել։

«Ֆիզգորոդոկի» բնակիչները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել շինաշխատանքները, վերսկսել իրենց մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն և գնահատական ստանան «Ռատկո» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները։

Հիշեցնենք` 2021թ-ի հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։
«Ֆիզգորոդոկի» հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է, և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, և ահա 2021 թվականի հուլիսի 29-ին այդ անձը Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն հետո այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից:
Լրահոս
0