00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի դատախազը միջնորդել է ժամանակավորապես դադարեցնել «Սուրմալուի» գործունեությունը

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալուն» պայթյունից հետո
«Սուրմալուն» պայթյունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
«Սուրմալուն» պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատախազի մեկ այլ միջնորդագրով «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգության կրկնությունը բացառելու նպատակով առաջարկել է սեղմ ժամկետում ստուգումներ իրականացնել Երևանում ու մարզերում գործող այլ խոշոր առևտրի կենտրոններում ևս։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննության շրջանակում Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդել է դադարեցնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը` մինչև սեփականատիրոջ կողմից առևտրի կենտրոնի տարածքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը:
Դատախազությունից հայտնում են, որ միջնորդագրերն ուղարկվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին։

Երևանի դատախազի մեկ այլ միջնորդագրով «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգության կրկնությունը բացառելու նպատակով առաջարկվել է սեղմ ժամկետում քննարկել ու ստուգումներ իրականացնել Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն կենտրոններում, որոնք տեղակայված են այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերում։

Առաջարկվել է նաև հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում վերահսկել հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից համապատասխան իրավական նորմերի պահպանումը։
Բանն այն է, որ ոչ միայն 2022թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, այլև 2021թ.-ի ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 2021 թվականին կատարված տեսչական ստուգումների արդյունքում «Սուրմալուում» հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ և արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Իսկ վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:
Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոններով արգելված է:
Կառավարությունն անելիք չունի. «Սուրմալուի» տնտեսվարողներին չեն փոխհատուցի
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
Լրահոս
0