https://arm.sputniknews.ru/20220824/tezh-ashun-anium-vovqer-en-tim-yntrutjunnerin-masnakcelu-hajt-nerkajacrel-47195954.html
Թեժ աշուն Անիում. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
Թեժ աշուն Անիում. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
Sputnik Արմենիա
Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող Անի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը նոյեմբերին կավարտի իր լիազորությունները: Մինչ այդ նոր ընտրություններ... 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T13:04+0400
2022-08-24T13:04+0400
2022-08-24T13:06+0400
հայաստան
տիմ ընտրություններ
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/15/28024473_0:0:1600:901_1920x0_80_0_0_3bea1f4d6db811246cb768a0ceb3ac39.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Անի խոշորացված համայնքում։ Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է, ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» կուսակցությունները և «Ազգ-համայնք» դաշինքը:Նշենք, որ ՏԸՀ–ն ՔՊ-ից ստացել է 63 թեկնածուի հայտ։ Ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։ «Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել 23-հոգանոց ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորվել է Ռեֆորմիստների կուսակցության և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության միավորումից, 61 թեկնածու ունի, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը:Նա մինչ համայնքի խոշորացումը, 2004 թվականից ղեկավարում է Մարալիկ համայնքը: ՀՀԿ-ական Գևորգյանը այն եզակի ղեկավարներից է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մինչ օրս իր պաշտոնին է:19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-ին և կավարտվի սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին համայնքն ունենալու է 20 տեղամաս, Բարձրաշեն ու Նոր Շեն (Խարկով) բնակավայրերը տեղամասեր չեն ունենա գրանցված բնակիչներ չունենալու պատճառով:Նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ՔՊ-ն են ներկայացնում. ի՞նչ կփոխվի ՏԻՄ ընտրություններից հետո
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/15/28024473_0:0:1424:1068_1920x0_80_0_0_1493ff1a5419ebbf70b5e37b8d09edae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիմ ընտրություններ, շիրակի մարզ
հայաստան, տիմ ընտրություններ, շիրակի մարզ
Թեժ աշուն Անիում. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
13:04 24.08.2022 (Թարմացված է: 13:06 24.08.2022) Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող Անի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը նոյեմբերին կավարտի իր լիազորությունները: Մինչ այդ նոր ընտրություններ կանցկացվեն: Համայնքում արդեն իսկ թեժ ընտրապայքար է կանխատեսվում:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվելու
Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Անի խոշորացված համայնքում։ Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է, ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» կուսակցությունները և «Ազգ-համայնք» դաշինքը:
Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովը (ՏԸՀ) այս պահին ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և պաշտոնապես գրանցումների մասին կհայտնի օգոստոսի 26-ին, բայց արդեն հստակ է՝ պայքարը թեժ է լինելու. ավագանու 21 տեղի համար 147 հայտ է ներկայացվել։
Նշենք, որ ՏԸՀ–ն ՔՊ-ից ստացել է 63 թեկնածուի հայտ։ Ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։ «Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել 23-հոգանոց ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։
«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորվել է Ռեֆորմիստների կուսակցության և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության միավորումից, 61 թեկնածու ունի, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը:
Նա մինչ համայնքի խոշորացումը, 2004 թվականից ղեկավարում է Մարալիկ համայնքը: ՀՀԿ-ական Գևորգյանը այն եզակի ղեկավարներից է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մինչ օրս իր պաշտոնին է:
19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-ին և կավարտվի սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին համայնքն ունենալու է 20 տեղամաս, Բարձրաշեն ու Նոր Շեն (Խարկով) բնակավայրերը տեղամասեր չեն ունենա գրանցված բնակիչներ չունենալու պատճառով: