https://arm.sputniknews.ru/20220824/nakhkinum-hhk-ic-ein-hima-qp-n-en-nerkajacnum-inch-kpvokhvi-tim-yntrutjunneric-hetvo-47159466.html
Նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ՔՊ-ն են ներկայացնում. ի՞նչ կփոխվի ՏԻՄ ընտրություններից հետո
Նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ՔՊ-ն են ներկայացնում. ի՞նչ կփոխվի ՏԻՄ ընտրություններից հետո
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգի խոսքով` որոշ քաղաքներում ընտրությունները դեռ որոշակի արժեք ներկայացնում են, բայց գյուղական համայնքներում ընդհանրապես այլ դրսևորումներ ունեն։ 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T08:56+0400
2022-08-24T08:56+0400
2022-08-24T08:56+0400
հայաստան
տիմ ընտրություններ
արմեն բադալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47158172_0:0:1198:674_1920x0_80_0_0_264ea8979681524db1c7da5670d28a31.jpg
ՏԻՄ ընտրությունները կմնան որպես վիճակագրություն, դրանցից ոչինչ կախված չէ․ քաղտեխնոլոգ
Sputnik Արմենիա
ՏԻՄ ընտրությունները կմնան որպես վիճակագրություն, դրանցից ոչինչ կախված չէ․ քաղտեխնոլոգ
ՏԻՄ ընտրությունները կանցնեն և կմնան որպես լոկ վիճակագրություն, դրանցից ոչինչ կախված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։«Հայաստանում ընտրական համակարգը 30 տարի շարունակ խեղվել է, որովհետև ընտրությունների արդյունքներով չի ձևավորվել քաղաքական պատկերը, և այդ համատեքստում ՏԻՄ ընտրություններն ավելի խեղված են եղել, քանի որ ունեն որոշակի առանձնահատկություններ համապետական ընտրությունների համեմատությամբ, հետևաբար գալիք ՏԻՄ ընտրությունները նույնպես կանցնեն և կմնան որպես լոկ վիճակագրություն, քանի որ դրանցից մեծ հաշվով էական ոչինչ կախված չէ»,- ասաց Բադալյանը։Նրա խոսքով` որոշ քաղաքներում ընտրությունները դեռ որոշակի արժեք ներկայացնում են, բայց գյուղական համայնքներում ընդհանրապես այլ դրսևորումներ ունեն և ինքնին առանձնապես չեն կարևորվել։Բադալյանի կարծիքով` Հայաստանում ի սկզբանե ՏԻՄ ընտրությունները երբեք չեն կարևորվել, քանի որ դրանցով չեն որոշվում հասարակության քաղաքական տրամադրությունները` ի տարբերություն ժողովրդավարական այլ երկրների, որտեղ այդպիսի ընտրությունները ցուցանիշ են հանդիսանում, թե ինչպես են փոխվում հասարակության քաղաքական տրամադրությունները։«Այսօր շատերը առաջնորդվում են X կուսակցությամբ և նրա ցուցակով մասնակցում են ընտրություններին, իսկ հաջորդ անգամ կընդգրկվեն այլ կուսակցությունների ցուցակներում։ Ընտրություններն այդ առումով ոչինչ չեն որոշում նույնիսկ 1000 ընտրող ունեցող գյուղական համայնքներում։ ՏԻՄ ընտրություններում ովքեր էլ ընտրվեն, միևնույն է, անմիջականորեն ենթարկվելու են կենտրոնական իշխանության լիազոր ներկայացուցիչներին` մարզպետարաններին, հետևաբար որևէ հակաիշխանական կամ սուր ընդդիմադիր կեցվածքով հանդես չեն գալիս»,- ասաց քաղտեխնոլոգը։Բադալյանի բնորոշմամբ` քանի որ ՏԻՄ-երը կախված են գործող իշխանություններից, ուստի միշտ եղել են նրանց կցորդը, հատկապես հիմա, երբ համայնքները վարչական բաժանման արդյունքում բավական խոշորացվել են, և գործադիրից կախվածությունը ավելի է մեծացել։Նշենք, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում միակ քաղաքական ուժը ՔՊ-ն է, որ առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։ Բազմաթիվ կուսակցություններ և դաշինքներ առաջադրվել են ընդամենը մեկ համայնքում։ Ավանդական ընդդիմադիր ուժերը, բացի ՀՅԴ-ից, ձեռնպահ են մնացել գալիք ընտրություններին մասնակցելուց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47158172_38:0:1102:798_1920x0_80_0_0_9de0cb6a22851a0729525a0cbc6d2536.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիմ ընտրություններ, արմեն բադալյան, аудио
հայաստան, տիմ ընտրություններ, արմեն բադալյան, аудио
Նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ՔՊ-ն են ներկայացնում. ի՞նչ կփոխվի ՏԻՄ ընտրություններից հետո
Քաղտեխնոլոգի խոսքով` որոշ քաղաքներում ընտրությունները դեռ որոշակի արժեք ներկայացնում են, բայց գյուղական համայնքներում ընդհանրապես այլ դրսևորումներ ունեն։
ՏԻՄ ընտրությունները կանցնեն և կմնան որպես լոկ վիճակագրություն, դրանցից ոչինչ կախված չէ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Սեպտեմբերի 25-ին
Հայաստանի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։
«
Հայաստանում ընտրական համակարգը 30 տարի շարունակ խեղվել է, որովհետև ընտրությունների արդյունքներով չի ձևավորվել քաղաքական պատկերը, և այդ համատեքստում ՏԻՄ ընտրություններն ավելի խեղված են եղել, քանի որ ունեն որոշակի առանձնահատկություններ համապետական ընտրությունների համեմատությամբ, հետևաբար գալիք ՏԻՄ ընտրությունները նույնպես կանցնեն և կմնան որպես լոկ վիճակագրություն, քանի որ դրանցից մեծ հաշվով էական ոչինչ կախված չէ»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` որոշ քաղաքներում ընտրությունները դեռ որոշակի արժեք ներկայացնում են, բայց գյուղական համայնքներում ընդհանրապես այլ դրսևորումներ ունեն և ինքնին առանձնապես չեն կարևորվել։
«Ելնելով ընտրական օրենքից` մարդիկ համայնքներում ներկայանում են ընտրացուցակներով, բայց գյուղերում այդ ցուցակներն ունեն տասներորդական նշանակություն, շատերը նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ներկայացնում են ՔՊ-ն կամ այլ կուսակցություններ ու դաշինքներ, որովհետև նրանց համար կարևորն իշխանության մեջ մնալն է, իսկ թե ինչպիսի կուսակցական պիտակով, դա արդեն էական չէ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` Հայաստանում ի սկզբանե ՏԻՄ ընտրությունները երբեք չեն կարևորվել, քանի որ դրանցով չեն որոշվում հասարակության քաղաքական տրամադրությունները` ի տարբերություն ժողովրդավարական այլ երկրների, որտեղ այդպիսի ընտրությունները ցուցանիշ են հանդիսանում, թե ինչպես են փոխվում հասարակության քաղաքական տրամադրությունները։
«Այսօր շատերը առաջնորդվում են X կուսակցությամբ և նրա ցուցակով մասնակցում են ընտրություններին, իսկ հաջորդ անգամ կընդգրկվեն այլ կուսակցությունների ցուցակներում։ Ընտրություններն այդ առումով ոչինչ չեն որոշում նույնիսկ 1000 ընտրող ունեցող գյուղական համայնքներում։ ՏԻՄ ընտրություններում ովքեր էլ ընտրվեն, միևնույն է, անմիջականորեն ենթարկվելու են կենտրոնական իշխանության լիազոր ներկայացուցիչներին` մարզպետարաններին, հետևաբար որևէ հակաիշխանական կամ սուր ընդդիմադիր կեցվածքով հանդես չեն գալիս»,- ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի բնորոշմամբ` քանի որ ՏԻՄ-երը կախված են գործող իշխանություններից, ուստի միշտ եղել են նրանց կցորդը, հատկապես հիմա, երբ համայնքները վարչական բաժանման արդյունքում բավական խոշորացվել են, և գործադիրից կախվածությունը ավելի է մեծացել։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում միակ քաղաքական ուժը ՔՊ-ն է, որ առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։ Բազմաթիվ կուսակցություններ և դաշինքներ առաջադրվել են ընդամենը մեկ համայնքում։ Ավանդական ընդդիմադիր ուժերը, բացի ՀՅԴ-ից, ձեռնպահ են մնացել գալիք ընտրություններին մասնակցելուց: