00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն գաղտնի ստացել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 6.8 %-ը. դրանք փոխանցվել են ԱՆԻՖ-ի կառավարմանը

© Sputnik / Aram Nersesyan«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2021 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը ստացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը, 2022–ի մարտին նրան է փոխանցվել նոր փաթեթ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Նման որոշում կայացվեց կառավարության այսօր նիստի ժամանակ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց` ՀՀ–ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս։
«Դրանք կազմում են կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը»,–ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ 2021-ի սեպտեմբերին 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15 տոկոս բաժնետոմս ստացավ։ Բացի այդ, 2022-ի մարտի 24-ին 6.8 տոկոս էլ են ստացել, որը կոմբինատի խնդրանքով գաղտնի որոշմամբ են ընդունել։
Հիմա դա գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, դրա համար էլ, ըստ Փաշինյանի, այդ ակցիաները փոխանցվում են ԱՆԻՖ-ին ։ Այսպիսով, պետությունն այժմ ունի ԶՊՄԿ-ի մեկ հինգերորդը։
«Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ունի, ինչը շատ կարևոր իրադարձություն է։ Նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել, և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ արել են, որ ընկերությունը հնարավորինս թափանցիկ լինի։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ի կառավարության նիստում կրկին որոշում էր կայացվել ԱՆԻՖ-ի կառավարմանը հանձնել կոմբինատի` կառավարությանն այդ ժամանակ որպես նվիրատվություն տված բաժնետոմսերը։
ՀՀ խոշոր հարկատուները. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին տեղում է
Լրահոս
0