00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը կրկնակի ավելացնում է Սևանում սիգի որսի թույլատրելի ծավալը

© Sputnik / Naira MelkumyanՍիգ
Սիգ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Սիգ
Բաժանորդագրվել
2022 թվականի մարտի 1-ից Սևանա լճում պաշտոնապես մեկնարկած սիգի արդյունագործական որսի համար մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված է եղել 300 տոննա չափաքանակ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ևս 300 տոննայով ավելացնել սիգի արդյունագործական որսի ծավալները և Սևանում որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։ Համապատասխան որոշումն առանց զեկուցման ու քննարկման ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Գործադիր մարմնի կայքում հրապարակված նախագծում նշված է, որ աշնանային որսաշրջանի համար նախատեսված որսաքանակը սահմանվել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, ինչպես նաև ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների արդյունքում։
«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար լրացուցիչ ուսումնասիրություններ, մասնավորապես կարևորվել է 1+ տարեկան սիգ ձկնատեսակի կենսավիճակի և չափաքանակի գնահատումը։ Ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա գիտական կենտրոնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք` 2022 թվականի մարտի 1-ից Սևանա լճում պաշտոնապես մեկնարկած արդյունագործական որսի համար մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ։ Կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալներով` սիգի որսը գործնականում մեկնարկել է 2022 թվականի ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր 300 տ ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր 295,8 տոննայի համար:
Նշվում է նաև, որ որսի չափաքանակն ավելացնելու արդյունքում այս տարի պետական բյուջե կվճարվի 19,5 մլն դրամ բնօգտագործման վճար։
Անունը կա, ամանում չկա. ինչպե՞ս են որսի մասին օրենքի բացերն ազդում ոլորտի վրա
Լրահոս
0