https://arm.sputniknews.ru/20220824/hajkakan-ynkerutjunnery-sksum-en-zbaghecnel-rd-shukajum-azatvats-teghery-qervobjan-47187573.html
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նշում է, որ տեքստիլի, սննդամթերքի ոլորտում մի քանի անգամ ավելացել է ՌԴ արտահանումը։ 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T11:50+0400
2022-08-24T11:50+0400
2022-08-24T11:57+0400
վահան քերոբյան
հայաստան
ռուսաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42830693_0:0:693:390_1920x0_80_0_0_c9bdcbc39607b77bbcaa09c8c23a7751.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանյան շուկայում բազմաթիվ տեղեր ազատվել են, և հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել այդ «տարածքները»։ Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Օգոստոսի 24-ից 26-ը ՀՀ-ում կգործի բազմոլորտ բիզնես առաքելությունը Ռուսաստանից։ Առաքելության նպատակն է քննարկել տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ. ունենք վերջին 15 տարվա մեջ ամենամեծ աճը` ՀՆԱ-ի աճը կազմել է 11.1 տոկոս։ Սակայն, ըստ նախարարի, սա չի նշանակում, որ պետք է բավարարվել այսքանով, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրները մեծ են, և պետք է ավելացնել ներդրումները տնտեսական աճի մեջ։Նշենք, որ փետրվարից սկսած՝ Հայաստանում տնտեսական աճը բարձր է մնում՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտների աճի հաշվին։2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 36 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է մոտ 49%-ով։Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42830693_73:0:690:463_1920x0_80_0_0_899b5e6e3aba6e4f2ab5a3313202191a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հայաստան, ռուսաստան, տնտեսություն
վահան քերոբյան, հայաստան, ռուսաստան, տնտեսություն
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան
11:50 24.08.2022 (Թարմացված է: 11:57 24.08.2022) Վահան Քերոբյանը նշում է, որ տեքստիլի, սննդամթերքի ոլորտում մի քանի անգամ ավելացել է ՌԴ արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանյան շուկայում բազմաթիվ տեղեր ազատվել են, և հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել այդ «տարածքները»։ Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Օգոստոսի 24-ից 26-ը ՀՀ-ում կգործի բազմոլորտ բիզնես առաքելությունը Ռուսաստանից։ Առաքելության նպատակն է քննարկել տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:
«Մեր ընկերությունները դեպի ՌԴ արտահանման մեջ շատ բարձր արդյունքներ են գրանցում` տեքստիլի ոլորտում մի քանի անգամ ավելացել է արտահանումը ՌԴ, նույնը` սննդամթերքի ոլորտում։ Դեռևս շատ մեծ հնարավորություններ կան, որ կարելի է իրացնել»,-ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ. ունենք վերջին 15 տարվա մեջ ամենամեծ աճը` ՀՆԱ-ի աճը կազմել է 11.1 տոկոս։ Սակայն, ըստ նախարարի, սա չի նշանակում, որ պետք է բավարարվել այսքանով, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրները մեծ են, և պետք է ավելացնել ներդրումները տնտեսական աճի մեջ։
Նշենք, որ փետրվարից սկսած՝ Հայաստանում տնտեսական աճը բարձր է մնում՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտների աճի հաշվին։
2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 36 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է մոտ 49%-ով։