00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը վավերացնում է մաքսային նավիգացիոն կապարակնիքների կիրառման ԵԱՏՄ համաձայնագիրը

© Sputnik / Andranik GhazaryanԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Բեռնատարներ
Բաժանորդագրվել
Նավիգացիոն կապարակնիքները կիրառվելու են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման առաջարկին։
Համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը, որից հետո` ՀՀ նախագահի վավերացմանը։
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում։ Դրա նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով փոխադրումների ապրանքների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները:
Նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքներ կիրառել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների, մասնավորապես` ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ: Հետագայում, ըստ անհրաժեշտության, նախատեսվում է հետագծման մեխանիզմ կիրառել նաև այլ ապրանքների նկատմամբ, որոնց ցանկը կսահմանվի ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից։ Համաձայնագրով հանձնաժողովին է վերապահված նաև այն ապրանքների ցանկի սահմանումը, որոնց նկատմամբ հետագծում չի կիրառվելու:
Համաձայնագրով նախատեսված են նաև այն էլեկտրոնային տեղեկությունները, որոնք պահվելու են նավիգացիոն կապարակնիքներում:
Համաձայնագրի լիարժեք կատարման և հետագծման մեկնարկի համար ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովը դեռ պետք է 28 իրավական ակտ ընդունի, որոնցով պետք է սահմանվեն էլեկտրոնային կապարակնիքները դնելու և հանելու կարգը, դրանց նկատմամբ տեխնիկական պահանջները և այլ տեխնիկական կարգավորումներ:
ԵԱՏՄ շուկան հասանելի կդառնա Հայաստանի աուդիտորական կազմակերպությունների համար
Եվրասիական միության տարածքում ապրանքների տարանցմանը էլեկտրոնային ռեժիմով հետևելու առաջարկն արվել էր դեռ 2018թ–ին ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստում, որը կայացել էր Դիլիջանում։
Ռուսաստանի մաքսային դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ղազախստանն արդեն փորձել են բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիք տեղադրել ու դրանց օգնությամբ հետևել, թե ուր է գնացել բեռնատարը, չի փոխվել արդյոք ապրանքը և չի շեղվել այն ընթացքից, որը նշված է տարանցիկ հայտարարագրում, ինչը և առաջարկում են անել ԵԱՏՄ մյուս անդամ երկրներին ևս։
Լրահոս
0