https://arm.sputniknews.ru/20220824/hajastanum-rusastanagitutjan-veraberjal-magistrvosakan-tsragir-en-patrastum-47204937.html
Հայաստանում ռուսաստանագիտության վերաբերյալ մագիստրոսական ծրագիր են պատրաստում
Հայաստանում ռուսաստանագիտության վերաբերյալ մագիստրոսական ծրագիր են պատրաստում
Sputnik Արմենիա
Ռուսագիտությունը դասական առումով ենթադրում է մշակույթի, լեզվի, գրականության, արվեստի ուսումնասիրություն, սակայն այդ առարկան պետք է ավելի լայն հասկանալ` հաշվի... 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T15:36+0400
2022-08-24T15:36+0400
2022-08-24T15:44+0400
հայաստան
բուհ
ռուսաստան
նորայր դունամալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47190396_0:0:1600:901_1920x0_80_0_0_93e28dd133947f64db67b4f92eaefab5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի մասին օբյեկտիվ և բազմակողմանի գիտելիքների տարածման հարցում Հայաստանը մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրների ուսանողների համար կարող է գիտակրթական կամուրջ դառնալ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց Հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Նորայր Դունամալյանը։Նրա խոսքով` Հայաստանի համար ռուսաստանագիտությունը իրանագիտության, վրացագիտության, թյուրքագիտության, ամերիկագիտության և չինագիտության հետ մեկտեղ պետք է դիտարկվի որպես ռազմավարական ուղղություն։«Քաղաքական, տնտեսական և սոցիալական գլոբալ փոփոխությունների պայմաններում մենք տեսնում ենք` ինչպես են տարբեր հասարակությունները դադարում հասկանալ միմյանց», – ընդգծեց փորձագետը։Նա անդրադարձավ Ռուսաստանի ընկալման հարցում դոգմաների և կարծրատիպերի հետ կապված խնդիրներին։ Ըստ Դունամալյանի` օրինակ` Հայաստանում Ռուսաստանը գերազանցապես ընկալում են որպես մեծ երկիր, որը նավթ ունի։Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանն իր հերթին նշեց, որ ռուսագիտությունը դասական առումով ենթադրում է մշակույթի, լեզվի, գրականության, արվեստի ուսումնասիրություն, սակայն այդ գիտական առարկան պետք է ավելի լայն հասկանալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացները։Սարգսյանը համոզված է, որ ռուսաստանագիտությունը պետք է ընդգրկվի հայկական բուհերի մագիստրոսական ծրագրում, քանի որ Ռուսաստանի օբյեկտիվ ընկալման պահանջարկ կա ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս։Նա նաև հայտնեց, որ Սլավոնական համալսարանը բանակցում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ, և եթե այդ բանակցությունները դրական արդյունք տան, մագիստրատուրայում սովորող ուսանողները ՌԺԲՀ–ում մեկ տարի սովորելու հնարավորություն կստանան ։Օգոստոսի 15-ից 21-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հայաստանում ռուսաստանագիտության արդիական հարցերը» երիտասարդական գիտակրթական առաջին ամառային դպրոցը։ Միջոցառմանը մասնակցել են 18-25 տարեկան մոտ 3 տասնյակ երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Հրավիրած էին ՀՌՀ–ի, ՄՄՀՊԻ–ի, ՄՊՀ–ի, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի և այլ առաջատար կրթական կենտրոնների դասախոսներ։ Առանձին նստաշրջան նվիրվեց Sputnik լրատվական գործակալությանն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/18/47190396_176:0:1600:1068_1920x0_80_0_0_6a3c7124abd6469c2b347a842399eb22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուհ, ռուսաստան, նորայր դունամալյան
հայաստան, բուհ, ռուսաստան, նորայր դունամալյան
Հայաստանում ռուսաստանագիտության վերաբերյալ մագիստրոսական ծրագիր են պատրաստում
15:36 24.08.2022 (Թարմացված է: 15:44 24.08.2022) Ռուսագիտությունը դասական առումով ենթադրում է մշակույթի, լեզվի, գրականության, արվեստի ուսումնասիրություն, սակայն այդ առարկան պետք է ավելի լայն հասկանալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի մասին օբյեկտիվ և բազմակողմանի գիտելիքների տարածման հարցում
Հայաստանը մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրների ուսանողների համար կարող է գիտակրթական կամուրջ դառնալ։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց Հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Նորայր Դունամալյանը։
Նրա խոսքով`
Հայաստանի համար ռուսաստանագիտությունը իրանագիտության, վրացագիտության, թյուրքագիտության, ամերիկագիտության և չինագիտության հետ մեկտեղ պետք է դիտարկվի որպես ռազմավարական ուղղություն։
«Քաղաքական, տնտեսական և սոցիալական գլոբալ փոփոխությունների պայմաններում մենք տեսնում ենք` ինչպես են տարբեր հասարակությունները դադարում հասկանալ միմյանց», – ընդգծեց փորձագետը։
Նա անդրադարձավ Ռուսաստանի ընկալման հարցում դոգմաների և կարծրատիպերի հետ կապված խնդիրներին։ Ըստ Դունամալյանի` օրինակ`
Հայաստանում Ռուսաստանը գերազանցապես ընկալում են որպես մեծ երկիր, որը նավթ ունի։
Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանն իր հերթին նշեց, որ ռուսագիտությունը դասական առումով ենթադրում է մշակույթի, լեզվի, գրականության, արվեստի ուսումնասիրություն, սակայն այդ գիտական առարկան պետք է ավելի լայն հասկանալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացները։
Սարգսյանը համոզված է, որ ռուսաստանագիտությունը պետք է ընդգրկվի հայկական բուհերի մագիստրոսական ծրագրում, քանի որ Ռուսաստանի օբյեկտիվ ընկալման պահանջարկ կա ոչ միայն Հայաստանում, այլ
Հայաստանի սահմաններից դուրս։
«Հետաքրքիր է, որ բուն Ռուսաստանում նման ծրագրեր գրեթե չկան։ Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Իրանում, սակայն, նման ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և մենք միայն ուրախ կլինեինք, եթե մեզ մոտ ուսանողներ գային այդ երկրներից», – ասաց Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ Սլավոնական համալսարանը բանակցում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ, և եթե այդ բանակցությունները դրական արդյունք տան, մագիստրատուրայում սովորող ուսանողները ՌԺԲՀ–ում մեկ տարի սովորելու հնարավորություն կստանան ։
Օգոստոսի 15-ից 21-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հայաստանում ռուսաստանագիտության արդիական հարցերը» երիտասարդական գիտակրթական առաջին ամառային դպրոցը։ Միջոցառմանը մասնակցել են 18-25 տարեկան մոտ 3 տասնյակ երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Հրավիրած էին ՀՌՀ–ի, ՄՄՀՊԻ–ի, ՄՊՀ–ի, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի և այլ առաջատար կրթական կենտրոնների դասախոսներ։ Առանձին նստաշրջան նվիրվեց Sputnik լրատվական գործակալությանն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ին։