https://arm.sputniknews.ru/20220824/hajastanum-eramsja-varzhakan-havaqner-kanckacven-knergravven-naev-ats-neri-masnagetnery-47182775.html
Հայաստանում եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն նաև ԱԹՍ-ների մասնագետները
Հայաստանում եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն նաև ԱԹՍ-ների մասնագետները
Sputnik Արմենիա
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը`... 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T11:08+0400
2022-08-24T11:08+0400
2022-08-24T11:22+0400
հայաստան
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962814_100:0:1062:541_1920x0_80_0_0_e9a6154dd4dd344aaccb51a9e1c7bf57.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում զինված ուժերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկն այսօր հաստատվեց կառավարության նիստում։Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:Վարժական հավաքներին ներգրավվելու է մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից 9-ը` սեպտեմբերի 22-28-ը, 18-ը` հոկտեմբերի 1-7-ը, 34-ը` նոյեմբերի 8-17-ը, 18-ը` նոյեմբերի 15 - 24-ը։Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի` նոյեմբերի 14-23-ը, կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորայինի, որոնցից 66-ը` հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը` սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը, թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` հոկտեմբերի 1-7-ը և տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` նոյեմբերի 21-30-ը ներառյալ:«Կբռնե՞ն, թող բռնեն». Boeing–ի փորձով հայ ինժեներները պարզ և թեթև ԱԹՍ–ներ են ստեղծել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962814_220:0:941:541_1920x0_80_0_0_4fef38415922fbec24ef7a4cabe5f29b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարժական հավաք
Հայաստանում եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն նաև ԱԹՍ-ների մասնագետները
11:08 24.08.2022 (Թարմացված է: 11:22 24.08.2022) Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը
Հայաստանում զինված ուժերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկն այսօր հաստատվեց կառավարության նիստում։
Պաշտպանական գերատեսչության հիմնավորմամբ` վարժական հավաքների անցկացումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվելու է մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից 9-ը` սեպտեմբերի 22-28-ը, 18-ը` հոկտեմբերի 1-7-ը, 34-ը` նոյեմբերի 8-17-ը, 18-ը` նոյեմբերի 15 - 24-ը։
Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի` նոյեմբերի 14-23-ը, կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորայինի, որոնցից 66-ը` հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։
Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը` սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը, թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` հոկտեմբերի 1-7-ը և տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` նոյեմբերի 21-30-ը ներառյալ: