https://arm.sputniknews.ru/20220824/hajastani-kensatvoshakarunery-mek-amsum-524-mln-drami-ankankhik-arevtur-en-arel-47187421.html
Հայաստանի կենսաթոշակառուները մեկ ամսում 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են արել
Հայաստանի կենսաթոշակառուները մեկ ամսում 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են արել
Sputnik Արմենիա
Հետվճարային համակարգի ներդրումից առաջ ՀՀ կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել։ 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T11:48+0400
2022-08-24T11:48+0400
2022-08-24T11:52+0400
հայաստան
քարտ
թոշակառու
նիկոլ փաշինյան
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25366486_0:0:1280:721_1920x0_80_0_0_fd7b4b182e96a23964f77da1cfbd7f04.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հուլիսին ՀՀ կենսաթոշակառուները 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով կոնսաթոշակային հետվճարային համակարգի ներդրման առաջին արդյունքները։Ընդ որում, ըստ նախարարի, անկանխիկ գործառնություններից օգտվել է ՀՀ կենսաթոշակառուների միայն 10 տոկոսը` շուրջ 17 000 մարդ։«Հատկանշական է, որ նախքան հուլիս 1-ից մեկնարկած մեր միջոցառումը այս թիվը եղել է 0»,– հայտնեց նախարարը։ՀՀ բարձրլեռնային բնակավայրերում աշխատողները լրավճար կստանան. գումարի չափը դեռ հայտնի չէՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց. «Այսինքն` կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել»։Արդյունքում` միայն հուլիսի ամսվա համար կենսաթոշակառուներն օգոստոսին կստանան 44 մլն դրամի հետվճար, որը, ըստ Մկրտչյանի, յուրաքանչյուր թոշակառուի համար կկազմի միջինը 2600 դրամ։Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25366486_3:0:1280:958_1920x0_80_0_0_682f4234651bb7ae6791ca0c778573ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քարտ, թոշակառու, նիկոլ փաշինյան, նարեկ մկրտչյան
հայաստան, քարտ, թոշակառու, նիկոլ փաշինյան, նարեկ մկրտչյան
Հայաստանի կենսաթոշակառուները մեկ ամսում 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են արել
11:48 24.08.2022 (Թարմացված է: 11:52 24.08.2022) Հետվճարային համակարգի ներդրումից առաջ ՀՀ կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հուլիսին ՀՀ կենսաթոշակառուները 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով կոնսաթոշակային հետվճարային համակարգի ներդրման առաջին արդյունքները։
Ընդ որում, ըստ նախարարի, անկանխիկ գործառնություններից օգտվել է ՀՀ կենսաթոշակառուների միայն 10 տոկոսը` շուրջ 17 000 մարդ։
«Հատկանշական է, որ նախքան հուլիս 1-ից մեկնարկած մեր միջոցառումը այս թիվը եղել է 0»,– հայտնեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց. «Այսինքն` կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել»։
Արդյունքում` միայն հուլիսի ամսվա համար կենսաթոշակառուներն օգոստոսին կստանան 44 մլն դրամի հետվճար, որը, ըստ Մկրտչյանի, յուրաքանչյուր թոշակառուի համար կկազմի միջինը 2600 դրամ։
«Բայց դեպքեր կան, երբ թոշակառուները մաքսիմալ սահմանված հետվճար են ստանալու։ Շուրջ 2000 մարդ հենց 50000 դրամի առևտուր է արել, ու նրանք մաքսիմալ հետվճար են ստանալու»,– ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։