00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոնեցկի ուղղությամբ գրոհի ընթացքում ավելի քան 600 ուկրաինացի զինվորական է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը  - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը
Բաժանորդագրվել
ՌԴ ՕՏՈւ–ն բարձր ճշգրտության զենքով խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ մեքենայացված բրիգադի ժամանակավոր տեղակայման կետը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Դոնեցկի ուղղությամբ իրականացված գրոհի հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինվորական է ոչնչացվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` 66-րդ մեքենայացված բրիգադի շուրջ 160 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել մարտական հետագա գործողություններին։
«Ուկրաինայի ԶՈւ–ի «Դոնեցկ» օպերատիվ–մարտավարական խմբի հրամանատարությունը որոշել է մարտունակության կորստի պատճառով այդ զորամիավորումները զբաղեցրած դիրքերից դուրս բերել թիկունքային շրջաններ», – նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԴԺՀ–ի Կոնստանտինովկայի շրջանում ՌԴ ՕՏՈւ–ն բարձր ճշգրտության զենքով խոցել է Ուկրաինայի ԶՈւ 72-րդ մեքենայացված բրիգադի ժամանակավոր տեղակայման կետը։ Ոչնչացվել է շուրջ 80 ազգայնական և 8 միավոր զինտեխնիկա։
Հակամարտկոցային պայքարի շրջանակում ԴԺՀ–ի Ձերժինսկի շրջանում խոցվել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրետանային մարտկոց, Խարկովի մարզում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մեկ դասակ։
ԴԺՀ–ում և Նիկոլաևի մարզում ճնշվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 4 դասակ, ինչպես նաև Դ-30 հաուբիցների երեք դասակ ԴԺՀ–ում։
Ուկրաինական զորքերի կողմից «Տոչկա-Ու» է կիրառվել ԼԺՀ-ի Ռովենկի բնակավայրում. տեսանյութ
Մեկ օրում ռուսական ՀՕՊ միջոցներով 7 ուկրաինական անօդաչու է խոցվել Խերսոնի մարզում և ԴԺՀ–ում։
Ռուսական ՀՕՊ–ը մեկ օրում Խարկովի մարզում ՀԿՌՀ–ի երկու արկ է որսացել։
Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 268 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1803 անօդաչու, 369 ԶՀՀ, 4382 տանկ և այլ զրահամեքենա, ՀԿՌՀ 819 մարտական մեքենա, 3339 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5034 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։
Լրահոս
0