00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Աղանդավորության մուտքն իրավապահ համակարգեր` կնշանակի դրանց վերջնական կործանում. Պետրոսյան

Աղանդավորության մուտքն իրավապահ համակարգեր կնշանակի դրանց վերջնական կործանում․ Թաթուլ Պետրոսյան
Բաժանորդագրվել
Թաթուլ Պետրոսյանի խոսքով` աղանդավորական կազմակերպությունները գործնականում կազմաքանդել են պետական բոլոր կառույցները և հիմա ուզում են իրենց սուբյեկտներին ընդգրկել այլ ծառայություններում, ինչն առավել վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից։
Հայաստանում անարգել գործում են շուրջ երեք տասնյակ աղանդավորական կազմակերպություններ, որոնք կառավարվում և ֆինանսավորվում են օտարերկրյա ուժերի կողմից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` վերլուծելով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի վերջին քայլը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար արհմիություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։
Պետրոսյանն ընդգծում է, որ աղանդավորական կազմակերպությունները գործնականում կազմաքանդել են պետական կառույցները և հիմա ուզում են իրենց սուբյեկտներին ընդգրկել այլ ծառայություններում, ինչն առավել վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից։

«Ժամանակին աղանդավորական կառույցների ներկայացուցիչներն, օրինակ, հրաժարվում էին զինվորական ծառայությունից` պատճառաբանելով, որ իրենց կրոնական կողմնորոշումները թույլ չեն տալիս ծառայել բանակում, ինչի հետևանքով Քրեական օրենսգրքում կատարվեց փոփոխություն` նրանց ընձեռելով այլընտրանքային ծառայության հնարավորություն առանց զենքի և զինվորական հագուստի։ Այսօր ՀՀ իրավապահ մարմիններն արդեն ապրում են աղանդավորական հոգեբանությամբ` առանց Հայաստանի ապագայի վերաբերյալ ճիշտ ընկալումների, իսկ աղանդավորական կազմակերպություններն էլ մոլի կերպով պաշտպանում են իշխանությանն ու հատկապես վարչապետին»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` ոստիկանության արհամարհական վերաբերմունքը երեկվա հանրահավաքի մասնակիցների հանդեպ առավել քան ակնառու էր, ինչը բնորոշ է աղանդավորական կառույցներին, որոնք արհամարհում են մեր եկեղեցին ու մեր զգացմունքները։ Նրա համոզմամբ` աղանդավորության մուտքն իրավապահ համակարգեր կնշանակի այդ կառույցների վերջնական կործանում։
«ՍԴ-ն շրջափակելուց և դատական իշխանության նկատմամբ բռնարարքներ գործադրելուց հետո լավատեսություն չունեմ, որ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի հօգուտ հայրենիքի և ժողովրդի։ Այսօր ով ինչ ուզում, անում է։ Սրանք պլանավորված, պատվիրված կերպով իրագործում են Հայաստանի պետականության հիմքերի վերջնական կազմաքանդումը»,- ասաց Պետրոսյանը` հավաստելով, որ նախկինում բացառվում էր աղանդավորների պարագայում աշխատանքի ընդունումն իրավապահ մարմիններում և ուժային կառույցներում։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը վիճարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Դրանցով սահմանվում է, որ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողները, զինվորները, դատախազները, դատավորները, ՍԴ դատավորներն իրավունք չունեն անդամակցելու արհեստակցական միություններին, ազգային անվտանգության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն անդամակցելու կրոնական կազմակերպություններին, զինվորներն էլ` կրոնական միավորում ստեղծելու։
Լրահոս
0