https://arm.sputniknews.ru/20220823/surmalui-voghbergutjunic-9-or-anc-bacvel-e-petak-arevtri-kentrvony-gnvordner-el-kan-47129283.html
«Սուրմալուի» ողբերգությունից 9 օր անց բացվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը. գնորդներ էլ կան
«Սուրմալուի» ողբերգությունից 9 օր անց բացվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը. գնորդներ էլ կան
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է «Փեթակ» առևտրի կենտրոն, որը սարսափելի պայթյունից հետո մինչ օրս փակ էր։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T13:30+0400
2022-08-23T13:30+0400
2022-08-23T13:47+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
«փեթակ» առևտրի կենտրոն
տեսանյութեր
տեսանյութ
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47121720_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a0615ffd0f185b4e991d8bc78d9fe27c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո այսօր «Փեթակ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։ Նշենք, որ առևտրի կենտրոնը գտնվում է «Սուրմալուի» հարևանությամբ, որտեղ օգոստոսի 14-ին պայթյուն էր որոտացել։ Որոնողական աշխատանքների և տարածքի մաքրման պատճառով փակվել էր Քրիստափորի փողոցը, որի հետևանքով արգելափակվել էր նաև առևտրի կենտրոնի մուտքը։Սգում ենք, բայց ընտանիք ենք պահում, վարկեր ունենք. «Փեթակի» աշխատողները պատասխան են ուզումՆշենք, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ու պահանջել կոնկրետ օր նշել, թե երբ է վերաբացվելու առևտրի կենտրոնը։Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ներկայում առևտրի կենտրոնի տաղավարները կարգի են բերում, ոմանք դեռ հոսանք չունեն։Առևտրի կենտրոնի աշխատակիցներից Գայանե Մուրադյանը կարծում է, որ եթե իրենք խնդրի մասին չբարձրաձայնեին, «Փեթակը» փակ կմնար։Նրա խոսքով՝ իր տաղավարում դեռ հոսանք չկա, և ինքը չգիտի, թե երբ կկարողանա սկսել աշխատանքը, բայց ուրախ է, որ առևտրի կենտրոնն արդեն բացվել է։Մինչ աշխատակիցները տեղափոխում են ապրանքները, գնորդները գալիս են առևտրի կենտրոն: «Փեթակի» վերաբացումից հետո առաջին գնորդներից մեկն իրանահայ Արմանն է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ առևտրի կենտրոնի մոտով անցնելիս նկատել է, որ այն բաց է ու ներս է մտել։Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող 1 քաղաքացի կա` 1967թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։Հայաստանում և Արցախում օգոստոսի 17-18-ին սուգ էր հայտարարվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47121720_113:0:1553:1080_1920x0_80_0_0_b92896f3335f0808844ae02a48b13334.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, «փեթակ» առևտրի կենտրոն, տեսանյութեր, տեսանյութ, видео, առևտուր
«սուրմալու» առևտրի կենտրոն, «փեթակ» առևտրի կենտրոն, տեսանյութեր, տեսանյութ, видео, առևտուր
«Սուրմալուի» ողբերգությունից 9 օր անց բացվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը. գնորդներ էլ կան
13:30 23.08.2022 (Թարմացված է: 13:47 23.08.2022) Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է «Փեթակ» առևտրի կենտրոն, որը սարսափելի պայթյունից հետո մինչ օրս փակ էր։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո այսօր «Փեթակ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։ Նշենք, որ առևտրի կենտրոնը գտնվում է «Սուրմալուի» հարևանությամբ, որտեղ օգոստոսի 14-ին պայթյուն էր որոտացել։ Որոնողական աշխատանքների և տարածքի մաքրման պատճառով փակվել էր Քրիստափորի փողոցը, որի հետևանքով արգելափակվել էր նաև առևտրի կենտրոնի մուտքը։
Նշենք, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ու պահանջել կոնկրետ օր նշել, թե երբ է վերաբացվելու առևտրի կենտրոնը։
Ինչպես փոխանցում է
Sputnik Արմենիայի թղթակիցը, ներկայում առևտրի կենտրոնի տաղավարները կարգի են բերում, ոմանք դեռ հոսանք չունեն։
Առևտրի կենտրոնի աշխատակիցներից Գայանե Մուրադյանը կարծում է, որ եթե իրենք խնդրի մասին չբարձրաձայնեին, «Փեթակը» փակ կմնար։
«Ես չեմ հասկանում, թե ինչու է առևտրի կենտրոնը 10 օր փակ, իսկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մյուս հատվածը, «Երևան» տոնավաճառը և մնացած կետերը` բաց»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ իր տաղավարում դեռ հոսանք չկա, և ինքը չգիտի, թե երբ կկարողանա սկսել աշխատանքը, բայց ուրախ է, որ առևտրի կենտրոնն արդեն բացվել է։
Մինչ աշխատակիցները տեղափոխում են ապրանքները, գնորդները գալիս են առևտրի կենտրոն: «Փեթակի» վերաբացումից հետո առաջին գնորդներից մեկն իրանահայ Արմանն է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ առևտրի կենտրոնի մոտով անցնելիս նկատել է, որ այն բաց է ու ներս է մտել։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող 1 քաղաքացի կա` 1967թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Հայաստանում և Արցախում օգոստոսի 17-18-ին սուգ էր հայտարարվել։