https://arm.sputniknews.ru/20220823/sahmanazatman-harcvov-hertakan-handipumy-kkajana-ogvostvosi-verjin-mvoskvajum-47136681.html
Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական... 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T15:26+0400
2022-08-23T15:26+0400
2022-08-23T15:36+0400
հայաստան
ադրբեջան
դելիմիտացիա
դեմարկացիա
հանդիպում
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40115815_0:0:1600:900_1920x0_80_0_0_295a98b0a15d620cd835b5d066d5b37a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայկական կողմն ավելի ուշ հաստատել էր տեղեկությունը` առանց հստակ ժամկետ նշելու։Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
ադրբեջան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40115815_212:0:1412:900_1920x0_80_0_0_d6163169ec71f995fad2153235ee912b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, դելիմիտացիա, դեմարկացիա, հանդիպում, մոսկվա
հայաստան, ադրբեջան, դելիմիտացիա, դեմարկացիա, հանդիպում, մոսկվա
Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
15:26 23.08.2022 (Թարմացված է: 15:36 23.08.2022) Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում։ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,– ասված է փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանում։
Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ
հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայկական կողմն ավելի ուշ
հաստատել էր տեղեկությունը` առանց հստակ ժամկետ նշելու։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին
տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին
հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։