00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քերոբյանը խոստացավ Փոթի-Կովկաս լաստանավային երթուղու ժամանակացույց հրապարակել, բայց չկա

© AP Photo / Efrem LukatskyՓոթիի նավահանգիստ
Փոթիի նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Փոթիի նավահանգիստ
Բաժանորդագրվել
Պետությունը կես տարի ամբողջությամբ կսուբսիդավորի լաստանավի գործունեությունը, ինչը թույլ կտա պահպանել բեռների փոխադրման գործող սակագները։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռ տեղեկություն չունի Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության ստույգ ժամկետների վերաբերյալ։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից, ներկայում աշխատանքներ են իրականացվում նախարարության և օպերատորի (C&M International տեղական լոգիստիկ ընկերություն – խմբ.) միջև պայմանագրի կնքման նպատակով։
Բանն այն է, որ դեռ օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս հայտնեց, որ Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը կգործի առաջիկայում։ Նա նաև խոստացավ, որ մի քանի օրվա ընթացքում կհրապարակվի այդ երթուղու ժամանակացույցը։ Սակայն մինչ օրս նորություն չկա։
Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման գերատեսչությունից պարզաբանեցին, որ լաստանավային հաղորդակցության օպերատորն արդեն իսկ պայմանագիր է կնքել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի հետ։
«Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավերով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները», – նշել են պատասխանում։
Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ լաստանավային հաղորդակցությունը դրական կազդի միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանման ցուցանիշների վրա։ Մասնավորապես` լաստանավային հաղորդակցության գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում սեզոնային բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն ավելի հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, արագացնել բեռների փոխադրումը և խթանել միջազգայինշուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Բացի այդ լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի «Վերին Լարսին»։
Ինչո՞ւ է որոշվել, որ պետությունը կսուբսիդավորի միայն 6 ամիս։
Պետությունը լաստանավային հաղորդակցության համար տնտեսվարողներին խոստանում է փոխհատուցել առաջին կես տարին։ Այդպիսով, յուրաքանչյուր փոխադրում իշխանությունների համար կարժենա 120 հազար դոլար։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ նշված ժամկետն ընտրվել է` հաշվի առնելով սեզոնայնությունը։
«Սուբսիդավորման ժամանակահատվածն ընտրված է` հաշվի առնելով սեզոնայնությունը և «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում, որպես այլընտրանքային միջոցի դիտարկում», – ասվում է պատասխանում։
Նշվում է, որ սուբսիդավորումը բեռնափոխադրողներին թույլ կտա պահպանել (Լարսով իրականացվող – խմբ.) ապրանքների փոխադրման ներկայիս սակագները։ Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրումներով բեռների տեսակներին և ծավալներին, ապա այդ մասով սահմանափակումներ չկան։
Միևնույն ժամանակ օգոստոսի 12-ին Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը խնդրանքով դիմել է Վրաստանի կառավարությանը ուսումնասիրելու Լարսին որպես այլընտրանք ծովային տրանսպորտի օգտագործման հնարավորությունը։ Տեքստում նշվում է, որ նամակում հայկական կողմն ընդգծել է սննդամթերքի, արագ փչացող ապրանքների և էսենցիաների բեռնափոխադրումը։
Հիշեցնենք, որ վրացական Փոթի և ռուսական Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային կանոնավոր հաղորդակցություն պետք է գործարկվեր հունիսի 15-ից։ Սակայն դա տեղի չունեցավ քաղաքական պատճառներով։ Փոթի նավահանգիստը կառավարվում է հոլանդական APM Terminals–ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն ստանա գլխամասային ընկերությունից լաստանավային հաղորդակցությանը կանաչ լույս տալու համար։
Հայաստանը վաղուց Լարսին որպես այլընտրանք դիտարկում է բեռնափոխադրումների մուլտիմոդալ տարբերակը։ Ենթադրվում է, որ Հայաստանից բեռները երկաթգծով կամ բեռնատարներով կհասցվեն Փոթի, որտեղից էլ կոնտեյներներով` լաստանավ` մինչև ՌԴ-ի Կովկաս նավահանգիստ և ՌԴ այլ քաղաքներ։
Լաստանավային փոխադրումից կկարողանան օգտվել միրգ ու բանջարեղեն արտահանողները, որոնց սեզոնային փոխադրումների ծավալը դեպի Ռուսաստան հունիսից կտրուկ ավելացել է։ Լաստանավի տարողունակությունը 50 բեռնատար է և 40 վագոն։ Ընդ որում` ՀՀ կառավարությունն առաջին 6 ամիսներին գործարարների համար ամբողջությամբ սուբսիդավորելու է լաստանավային ծախսերը։
Երբ կգործի Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը. էկոնոմիկայի նախարարության պատասխանը
Լրահոս
0