00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետությունը տեղյակ է` որ ոլորտում քանի մասնագետի կարիք կա, բայց այդ խնդիրները չեն լուծվում

Աշխատաշուկայի և ուսումնական հիմնարկների փոխգործակցությունը շատ դեպքերում չի ստացվում
Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը կարծում է, որ աշխատաշուկայի և ուսումնական որոշ հաստատությունների միջև ընդհանուր հակապատկերում համագործակցությունն այդքան էլ արդյունավետ չէ։
Գործատուներն ավելի շատ փորձում են աշխատաշուկայի և իրենց նախընտրած կադրերի մասնագիտական կարիքների հարցը լուծել տվյալ պահին, մինչդեռ երկարաժամկետ համագործակցությունը շատ դեպքերում չի ստացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը` անդրադառնալով Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագծին։
Նշենք` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 23-ին ներկայացրել է Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծը, որի կարևորագույն թիրախներից մեկը կապված է շրջանավարտների զբաղվածության հետ։ Ըստ այդմ` շեշտադրումներ են արված կառավարման համատեղ մոդելներ գտնելու և դրանք փորձարկելու, պետական հատուկ ուշադրություն և ֆինանսավորում հատկացնելու գերակա ոլորտների և գերակա ճանաչված հաստատությունների ուղղությամբ։

Չիբուխչյանը նշում է, որ աշխատաշուկան և ուսումնական հաստատությունները չպետք է տարանջատվեն, այլ պետք է առաջնորդվեն սերտ գործընկերային հարաբերություններով, շահագրգռությունը պետք է լինի երկուստեք, մինչդեռ շատ ուսումնական հաստատություններ աշխատաշուկայից կտրված են։ Նրանք չպետք է մտածեն, որ աշխատաշուկային կադրեր են տալիս, հետևաբար ունեն առաջնային նշանակություն, իսկ աշխատաշուկան իր հերթին չպետք է մտածի, որ աշխատատեղերով մարդկանց ապահովում է, ուստի ինքն ունի առաջնային նշանակություն։

«Թեև աշխատաշուկայի և ուսումնական որոշ հաստատությունների միջև մի շարք մասնագիտությունների ուղղությամբ կա փոխգործակցության բավական հաջողված փորձ, բայցևայնպես ընդհանուր համապատկերում նշված համագործակցությունն այդքան էլ արդյունավետ չէ։ Գործատուների կարծիքով` ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են ուսուցում միջին մասնագետի, բակալավրիատի կամ մագիստրատուրայի կրթական ծրագրով, և պետությունն էլ նրանց տրամադրել է պետպատվերով տեղեր, ուրեմն պետք է շրջանավարտներին տան այն կարողություններն ու լիարժեք հմտությունները, որոնք պահանջված են աշխատաշուկայում»,- նշեց Չիբուխչյանը։
Շատ գործատուներ իրենց մասնակցությունը կրթական ոլորտի խնդիրների լուծման գործում այլ կերպ են պատկերացնում։ Չիբուխչյանի խոսքով` նրանք հանդես են գալիս պահանջատիրոջ դերում, և երբ նրանց ուսումնական հաստատություններից հարցնում են, թե արդյոք իրենց բոլոր ռեսուրսներն օգտագործո՞ւմ են, որպեսզի շրջանավարտների մակարդակը համապատասխանի իրենց պահանջներին, պատասխանում են, որ այդքան ռեսուրսներ ու ժամանակ չունեն, չեն կարող սպասել, ուստի իրենց անհրաժեշտ են մասնագետներ, որոնք պատրաստ են աշխատել հենց այս պահին։
Աշխատաշուկայի դինամիկան Հայաստանում
«Պետք է լինի փոխվստահության մթնոլորտ, թեև պետք է հիշել, որ աշխատաշուկան ունի կենսական կարևորություն, որովհետև ինքն է թելադրում պահանջարկը հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետպատվերի շրջանակում ձևավորվող տեղերին։ Պետությունն աշխատաշուկայի վերաբերյալ ունի հստակ տեղեկատվություն, թե որ ոլորտներում քանի մասնագետի կարիք կա, բայց ցավոք, այդ կարիքները չեն ապահովվում»,- ասաց Չիբուխչյանը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահը վկայակոչեց եվրոպական շատ երկրների փորձը, որտեղ կրթությունը համարվում է բիզնես, կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություններն ուսումնառությանը մոտենում են որպես բիզնեսի և իրենք են մտածում, թե ինչպիսի նոր ծրագրեր առաջարկեն, ինչ նոր մեթոդաբանություն մշակեն, ինչպես համագործակցեն գործատուների հետ, որպեսզի նրանց հետ աշխատանքը լինի գրավիչ։
Լրահոս
0