https://arm.sputniknews.ru/20220823/kanadan-nvor-patzhamijvocner-e-sahmanel-rdi-pashtpanakan-ynkerutjunneri-dem-trjudvo-47144395.html
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի պաշտպանական ընկերությունների դեմ. Թրյուդո
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի պաշտպանական ընկերությունների դեմ. Թրյուդո
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների ցանկում ներառված են 62 ֆիզիկական անձ և մեկ ձեռնարկություն։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T16:29+0400
2022-08-23T16:29+0400
2022-08-23T16:55+0400
կանադա
ղրիմ
պատժամիջոցներ
ռուսաստան
պատերազմ
ուկրաինա
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/1503/99/15039963_0:0:1601:901_1920x0_80_0_0_c5fe80ed999726750cae6e11ba0be21f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովում, որը կազմակերպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։Նա հավելել է, որ Կանադան լրացուցիչ օգնություն կտրամադրի նաև ուկրաինական պաշտպանական կազմակերպություններին՝ նվիրաբերելով անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։
կանադա
ղրիմ
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1503/99/15039963_27:0:1448:1066_1920x0_80_0_0_6493c03099ec9e961f5fe155957f934b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, ղրիմ, պատժամիջոցներ, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, դոնբաս
կանադա, ղրիմ, պատժամիջոցներ, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, դոնբաս
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի պաշտպանական ընկերությունների դեմ. Թրյուդո
16:29 23.08.2022 (Թարմացված է: 16:55 23.08.2022) Պատժամիջոցների ցանկում ներառված են 62 ֆիզիկական անձ և մեկ ձեռնարկություն։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովում, որը կազմակերպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մենք հայտարարում ենք պաշտպանության ոլորտի 62 ֆիզիկական անձանց և մեկ ձեռնարկության դեմ նոր պատժամիջոցների մասին»,- ասել է Կանադայի վարչապետը։
Նա հավելել է, որ Կանադան լրացուցիչ օգնություն կտրամադրի նաև ուկրաինական պաշտպանական կազմակերպություններին՝ նվիրաբերելով անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց
համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։