https://arm.sputniknews.ru/20220823/henrikh-mkhitarjany-khaghadasht-kveradarna-milanjan-derbium-47136912.html
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա միլանյան դերբիում
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա միլանյան դերբիում
Sputnik Արմենիա
«Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում ռիսկի դիմել և ծրագրում է Մխիթարյանին պատրաստել միլանյան դերբիին։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T15:30+0400
2022-08-23T15:30+0400
2022-08-23T15:57+0400
հենրիխ մխիթարյան
ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44903953_0:0:1200:676_1920x0_80_0_0_1603a0986e58cadcac0b13e00f143c16.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային վնասվածք է ստացել, բաց կթողնի թիմի առաջիկա 2 խաղերը, հայտնում է Tuttosport-ը։Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը թեև մարզվել է խաղադաշտում, սակայն չի մասնակցի «Կրեմոնեզեի» և «Լացիոյի» դեմ խաղերին։«Հաղթական սկիզբ». Մխիթարյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Ինտերում»Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում ռիսկի դիմել և ծրագրում է Մխիթարյանին պատրաստել միլանյան դերբիին։Հիշեցնենք` հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստն արդեն հանդես կգա միլանյան «Ինտեր» ակումբում։ 33-ամյա Մխիթարյանը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:«Ինտերը» հաղթեց «Լուգանոյին». Մխիթարյանի առաջին խաղը միլանյան թիմումԱնցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։ Ընդհանուր առմամբ` Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի հեղինակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/08/44903953_0:0:1200:900_1920x0_80_0_0_f8d3c15e5e2c8c51a35697bdb30302ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա միլանյան դերբիում
15:30 23.08.2022 (Թարմացված է: 15:57 23.08.2022) «Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում ռիսկի դիմել և ծրագրում է Մխիթարյանին պատրաստել միլանյան դերբիին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային վնասվածք է ստացել, բաց կթողնի թիմի առաջիկա 2 խաղերը, հայտնում է Tuttosport-ը։
Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը թեև մարզվել է խաղադաշտում, սակայն չի մասնակցի «Կրեմոնեզեի» և «Լացիոյի» դեմ խաղերին։
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում ռիսկի դիմել և ծրագրում է Մխիթարյանին պատրաստել միլանյան դերբիին։
Իտալական A Սերիայի 5-րդ տուրի «Միլան»-«Ինտեր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։
Հիշեցնենք` հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստն արդեն հանդես կգա միլանյան «Ինտեր» ակումբում։ 33-ամյա Մխիթարյանը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։
Ընդհանուր առմամբ` Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի հեղինակ։