https://arm.sputniknews.ru/20220823/chinastanum-hnagujn-vanqervov-kghzin-ambvoghjutjamb-jri-eres-e-durs-ekel-erashti-pattsharvov-47144066.html
Չինաստանում հնագույն վանքերով կղզին ամբողջությամբ ջրի երես է դուրս եկել երաշտի պատճառով
Չինաստանում հնագույն վանքերով կղզին ամբողջությամբ ջրի երես է դուրս եկել երաշտի պատճառով
Sputnik Արմենիա
Այս տարի Չինաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքել է օգոստոսի 6-ին` սովորականից շուրջ երեք ամիս շուտ, ինչը 1951 թվականից ի վեր ամենավաղն է։ 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T20:06+0400
2022-08-23T20:06+0400
2022-08-23T20:09+0400
ֆոտոշարք
կղզի
երաշտ
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
Երաշտը Չինաստանում ջրի երես է դուրս բերել Պոյան լճում գտնվող վանական համալիրով հնագույն կղզին։ Չինաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը երաշտի պատճառով փոքրացել է 75%–ով։Բնության հրաշքները. ո՞ր պատկերներն են լավագույնը ճանաչվել գիտական լուսանկարների մրցույթումՑզյանսի նահանգի վարչակազմը հայտնել է, որ 2021 թվականի համեմատ Պոյան լիճը փոքրացել է 4 անգամ։ Պատճառն անոմալ շոգն ու տեղումների սակավությունն է։Չինական լեգենդի համաձայն` լճի մեջտեղում գտնվող կզղին հսկայական կրիա է խորհրդանշում։ Ի սկզբանե չինացի ճարտարապետը նախագծել է արհեստական կղզին ու դրա վրա գտնվող վանքերը` հաշվի առնելով այն, դրանք մասամբ ջրի տակ են անցնելու կոնկրետ սեզոնի ժամանակ։ Շինություններն ամբողջությամբ քարից են, ինչի շնորհիվ էլ կանգուն են արդեն հազար տարի։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆոտոշարք, фото, կղզի, երաշտ, չինաստան
ֆոտոշարք, фото, կղզի, երաշտ, չինաստան
Չինաստանում հնագույն վանքերով կղզին ամբողջությամբ ջրի երես է դուրս եկել երաշտի պատճառով
20:06 23.08.2022 (Թարմացված է: 20:09 23.08.2022) Այս տարի Չինաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքել է օգոստոսի 6-ին` սովորականից շուրջ երեք ամիս շուտ, ինչը 1951 թվականից ի վեր ամենավաղն է։
Երաշտը Չինաստանում ջրի երես է դուրս բերել Պոյան լճում գտնվող վանական համալիրով հնագույն կղզին։ Չինաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը երաշտի պատճառով փոքրացել է 75%–ով։
Ցզյանսի նահանգի վարչակազմը հայտնել է, որ 2021 թվականի համեմատ Պոյան լիճը փոքրացել է 4 անգամ։ Պատճառն անոմալ շոգն ու տեղումների սակավությունն է։
Օգոստոսի 18-ին լճում ջրի ռեկորդային ցածր մակարդակ է արձանագրվել` 10,12 մ, ինչը կրկնակի քիչ է նախորդ նվազագույն ցուցանիշից (նախորդը 22,63 մետր էր)։ Փորձագետները հայտնել են, որ չոր սեզոնի սկիզբ է համարվում այն օրը, երբ լճի հիդրոլոգիական կայանում ջրի մակարդակը 12 մետրից ցածր է լինում։ Տարվա չոր եղանակին լճի մակերեսը լինում է 500 քմ, իսկ խոնավ սեզոնին ավելանում մինչև 4.1 հազար քմ։
Չինական լեգենդի համաձայն` լճի մեջտեղում գտնվող կզղին հսկայական կրիա է խորհրդանշում։ Ի սկզբանե չինացի ճարտարապետը նախագծել է արհեստական կղզին ու դրա վրա գտնվող վանքերը` հաշվի առնելով այն, դրանք մասամբ ջրի տակ են անցնելու կոնկրետ սեզոնի ժամանակ։ Շինություններն ամբողջությամբ քարից են, ինչի շնորհիվ էլ կանգուն են արդեն հազար տարի։