https://arm.sputniknews.ru/20220823/9-tun-patrast-e-4-n-yntacqi-mej-e-shurnukhi-nvor-taghamasy-der-karucum-en-47116820.html
9 տուն պատրաստ է, 4-ն ընթացքի մեջ է. Շուռնուխի նոր թաղամասը դեռ կառուցում են
9 տուն պատրաստ է, 4-ն ընթացքի մեջ է. Շուռնուխի նոր թաղամասը դեռ կառուցում են
Sputnik Արմենիա
Հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով: 23.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-23T10:45+0400
2022-08-23T10:45+0400
2022-08-23T11:12+0400
շուռնուխ
սյունիք
տուն
թաղամաս
բնակարանաշինություն
քաղաքաշինության կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47117778_0:0:800:451_1920x0_80_0_0_1b6efa25f85550888b72206848ac2b6f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Շուռնուխում բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ի կառուցումն ընթացքի մեջ է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` հավելելով, որ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում:Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ։ Բացի այդ, յուրաքանչյուր տնատիրության համար նախատեսվում է կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը:Հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում և որակով ավարտելու նպատակով:Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին ՀՀ կառավարությունը նոր թաղամասի կառուցման համար 470 մլն դրամ հատկացրեց։ Այդ ժամանակ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ առաջին փուլում (մինչև 2021-ի ավարտը) նախատեսվում է կառուցել տներն ու գրունտային ճանապարհը և սկսել բնակեցման գործընթացը։ Երկրորդ փուլում պետք է հայտնվեին ենթակառուցվածքները (2022-ի ընթացքում), իսկ երրորդում սկսվեր գյուղատնտեսական նշանակության օբյեկտների կառուցումը։ Սակայն շուտով պարզվեց, որ տներն այդ ժամկետում շահագործման չեն հանձնվի։2021թ. նոյեմբերին կրկին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ 2022 թվականի առաջին կեսին բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի։ 2022թ. առաջին կեսն արդեն անցել է, բայց տները կրկին պատրաստ չեն։Sputnik Արմենիան օգոստոսի 12-ին անդրադարձել էր Շուռնուխում բնակարանների կառուցման թեմային` գրելով, որ ՀՀ իշխանությունը կրկին չի տեղավորվում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման իր իսկ հայտարարած ժամկետում։Այժմ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2022-ի չորրորդ եռամսյակը։
շուռնուխ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47117778_25:0:800:581_1920x0_80_0_0_28031a8dc0b7b85e71c0f10a483211f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուռնուխ, սյունիք, տուն, թաղամաս, բնակարանաշինություն, քաղաքաշինության կոմիտե
շուռնուխ, սյունիք, տուն, թաղամաս, բնակարանաշինություն, քաղաքաշինության կոմիտե
9 տուն պատրաստ է, 4-ն ընթացքի մեջ է. Շուռնուխի նոր թաղամասը դեռ կառուցում են
10:45 23.08.2022 (Թարմացված է: 11:12 23.08.2022) Հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Շուռնուխում բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ի կառուցումն ընթացքի մեջ է: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` հավելելով, որ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում:
«Մեկնարկել են նաև տների ներքին հարդարման աշխատանքները: Բացի այդ, կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, մեկնարկել են ինժեներական ենթակառուցվածքների և պարիսպների կառուցման աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ։ Բացի այդ, յուրաքանչյուր տնատիրության համար նախատեսվում է կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը:
Հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում և որակով ավարտելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին ՀՀ կառավարությունը նոր թաղամասի կառուցման համար 470 մլն դրամ հատկացրեց։ Այդ ժամանակ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ առաջին փուլում (մինչև 2021-ի ավարտը) նախատեսվում է կառուցել տներն ու գրունտային ճանապարհը և սկսել բնակեցման գործընթացը։ Երկրորդ փուլում պետք է հայտնվեին ենթակառուցվածքները (2022-ի ընթացքում), իսկ երրորդում սկսվեր գյուղատնտեսական նշանակության օբյեկտների կառուցումը։ Սակայն շուտով պարզվեց, որ տներն այդ ժամկետում շահագործման չեն հանձնվի։
2021թ. նոյեմբերին կրկին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ 2022 թվականի առաջին կեսին բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի։ 2022թ. առաջին կեսն արդեն անցել է, բայց տները կրկին պատրաստ չեն։
Sputnik Արմենիան օգոստոսի 12-ին անդրադարձել էր Շուռնուխում բնակարանների կառուցման թեմային` գրելով, որ ՀՀ իշխանությունը կրկին չի տեղավորվում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման իր իսկ հայտարարած ժամկետում։
Այժմ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2022-ի չորրորդ եռամսյակը։