https://arm.sputniknews.ru/20220822/rd-zu-n-vochnchacrel-e-ukrainaji-amn-ic-stacats-hakamartkvocajin-hamaliryrd-pn-47079883.html
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի` ԱՄՆ-ից ստացած հակամարտկոցային համալիրը․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի` ԱՄՆ-ից ստացած հակամարտկոցային համալիրը․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին: 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T14:18+0400
2022-08-22T14:18+0400
2022-08-23T10:09+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_0:110:3139:1876_1920x0_80_0_0_ccdc8228fa822b6a705b07a086559528.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրետանին և հրթիռային զորքերը խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 8 կետ, ոչնչացրել 6 պահեստ, Ս-300 ռադիոլոկացիոն կայան, «Բուկ-Մ1» արձակման կայանք և մեկ ամերիկյան հակամարտկոցային պայքարի համալիր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Նշվում է, որ ոչնչացվել են նաև հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի վեց պահեստ՝ Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրի, Խերսոնի մարզի Նովոալեքսանդրովկա, Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ, ԴԺՀ-ի Զվանովկա, Սլավյանսկ և Չերկասսկոյե բնակավայրերի մոտակայքում։Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում հետ է մղել ուկրաինական «Գրադ» համազարկային հրթիռային համակարգերի երկու դասակ, «Հիացինտ-Բ» հրանոթների երեք դասակ, ինչպես նաև Դ-30 հաուբիցների երկու դասակ:Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցներն օդում ոչնչացրել են HIMARS-ի ութ ռեակտիվ արկ՝ Խերսոնի մարզի Կախովկայի շրջանում:Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի և Նիկոլաևի շրջաններում ոչնչացրել է մոտ 80 զինծառայողի:ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ Նիկոլաևսկի մարզի Լուպարևո բնակավայրի շրջանում 28-րդ մեքենայացված բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացված կրակային հարվածի հետևանքով ոչնչացվել են ավելի քան 50 ազգայնականներ, ինչպես նաև յոթ միավոր զրահատանկային և հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 179-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_215:0:2946:2048_1920x0_80_0_0_7cbd4509a1f5c6b73608515be01d0863.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի` ԱՄՆ-ից ստացած հակամարտկոցային համալիրը․ ՌԴ ՊՆ
14:18 22.08.2022 (Թարմացված է: 10:09 23.08.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրետանին և հրթիռային զորքերը խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 8 կետ, ոչնչացրել 6 պահեստ, Ս-300 ռադիոլոկացիոն կայան, «Բուկ-Մ1» արձակման կայանք և մեկ ամերիկյան հակամարտկոցային պայքարի համալիր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ ոչնչացվել են նաև հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի վեց պահեստ՝ Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրի, Խերսոնի մարզի Նովոալեքսանդրովկա, Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ, ԴԺՀ-ի Զվանովկա, Սլավյանսկ և Չերկասսկոյե բնակավայրերի մոտակայքում։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում հետ է մղել ուկրաինական «Գրադ» համազարկային հրթիռային համակարգերի երկու դասակ, «Հիացինտ-Բ» հրանոթների երեք դասակ, ինչպես նաև Դ-30 հաուբիցների երկու դասակ:
Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցներն օդում ոչնչացրել են HIMARS-ի ութ ռեակտիվ արկ՝ Խերսոնի մարզի Կախովկայի շրջանում:
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի և Նիկոլաևի շրջաններում ոչնչացրել է մոտ 80 զինծառայողի:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով Զապորոժիեի մարզի Պոլտավկա բնակավայրի շրջանում խոցվել է տարածքային պաշտպանության 102-րդ բրիգադի կառավարման կետը: Ոչնչացվել է մինչև 30 ազգայնական և 14 միավոր ռազմական տեխնիկա»,- ասել են գերատեսչությունում։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ Նիկոլաևսկի մարզի Լուպարևո բնակավայրի շրջանում 28-րդ մեքենայացված բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացված կրակային հարվածի հետևանքով ոչնչացվել են ավելի քան 50 ազգայնականներ, ինչպես նաև յոթ միավոր զրահատանկային և հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 179-րդ օրը։